Մեծ Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի 1700 մարդկանց շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ պատշաճ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցներին տրամադրված հարցաշարը 17 ախտանշաններ է ներառել, որոնցից 10-ի՝ քաղցկեղի առաջացման հետ առնչության մասին բազմիցս է հրապարակայնորեն խոսվել,

Դրանցից են՝

Անբացատրելի հազը

Անբացատրելի արյունահոսությունը

Հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները

Անբացատրելի ուռուցքները

Խալի տեսքի փոփոխությունը

Հարցվածների 53 տոկոսի մոտ նախընթաց 3 ամիսներին վերը հիշատակված ախտանշաններից առնվազն մեկի առկայություն է նկատվել, թեև նրանց ընդամենը 2 տոկոսի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել:

Մնացած դեպքերում երևույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաև ինֆեկցիայի, արթրիտին, կիստայի և թութքի առկայությանն է վերագրվել:

«Վտանգավոր նախանշաններն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ քաղցկեղ չի հայտնաբերվում, սակայն նման դեպքերում էլ առաջացման պատճառները կարող են այլ հիվանդություններ լինել, որոնք ևս վաղ զարգացման փուլում ուշադրության կարիք ունեն: Այնպես որ ամեն դեպքում հարկավոր է ստուգման ներկայանալ, հատկապես եթե ախտանշանները չեն վերանում: Մինդեռ բազմաթիվ դեպքերում մարդիկ հետաձգում են բժշկի հետ տեսակցությունը՝ չկասկածելով անգամ, որ պատճառը կարող է քաղցկեղը լինել», - նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող դոկտոր Կատրինա Ուայթեքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել