Дмитрий Нагиев о женщинах за 40: “Они понимают, что нет смысла покупать целую свинью ради сардельки!”Տարիքի հետ ես ավելի ու ավելի եմ գնահատում կանանց, ովքեր 40-ն անց են։ Օրինակ 40-ամյա կինը երբեք չի արթնացնի քեզ գիշերվա կեսին, որպեսզի հարցնի. «Ինչի՞ մասին ես մտածում»։ Նրան միևնույն է, թե ինչի մասին ես մտածում։ Եթե 40-ամյա կինը չի ուզում քեզ հետ սպորտ նայել հեռուստացույցով, ապա նա չի անի դա ու հետո էլ չի նվնվա այդ կապակցությամբ։ Նա կգնա ու կզբաղվի նրանով, ինչով ուզում է ու ինչն իրեն հետաքրքիր է։

Այս տարիքի շատ քիչ կանանց է հետաքրքրում, թե ինչ են մարդիկ կարծում իր կամ էլ իր արածների մասին։ 40-ամյա կանայք ունեն սեփական արժանապատվության զգացում ու բացարձակ ինքնավստահություն։ Նրանք դժվար թե հիստերիկություն անեն հանրային վայրերում, ԲԱՅՑ... Եթե դու դրան արժանի ես, ապա նա հանգիստ կգնդակահարի քեզ, եթե իմանա, որ կարող է տակից դուրս գալ։

Հասուն կանայք սիրում են գովաբանել, անգամ եթե գովելու բան չկա... Նրանք բավականաչափ վստահ են իրենց ուժերի վրա, որպեսզի ծանոթացնեն քեզ իրենց ընկերուհիների վրա։ Երիտասարդ կանայք կարող են անգամ ամենամտերիմ ընկերուհիներից խուսափել, որովհետև չեն վստահում իրենց զուգընկերոջը, իսկ հասուն կնոջ վեջն էլ չի լինի, եթե դու նրա ընկերուհիներին հրապուրիչ համարես։ Նա գիտի, որ իր ընկերուհիները երբեք իրեն չեն դավաճանի։

40-ամյա կանայք գուշակի նախազգացողություն ունեն, ու քեզ ոչնչում խոստովանելու կարիք չի լինի, քանի որ նրանք, միևնույն է, իմանալու են դա։ Եթե սովորես անտեսել մի քանի կնճիռներ մարմնի այս կամ այն մասում, ապա կպարզես, որ 40-անց կանայք շատ ավելի սեքսուալ են, քան երիտասարները։ Նրանք անկեղծ են ու ազնիվ։ Նրանք քո դեմքին կասեն, որ դու անասուն ես կամ էլ քեզ անասնավարի ես պահում ու դու երբեք ստիպված չես լինի գուշակել, թե ինչպես է նա քեզ վերաբերվում։

Ուստի, այո՛, շատ պատճառներ կան, հանուն որոնց արժե հիանալ 40-ն անց կանանցով։ Բոլոր տղամարդկանց համար, ովքեր սիրում են ասել «Ինչո՞ւ գնել ողջ կովը, եթե կաթն անվճար կարելի է ձեռք բերել», ես նորություն ունեմ՝ այսօր կանանց 80 տոկոսն ամուսնությունով հետաքրքրված չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք հասկանում են, որ «Իմաստ չունի գնել ողջ խոզը՝ հանուն նրբերշիկի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել