Տղամարդկանց մեծամասնությունը երբեք չի խոստովանում, որ նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, որ իրենք բավական ուժ չունեն, հատկապես, եթե դա վերաբերվում է սեքսին։ Այստեղ տղամարդիկ իրենց միշտ որպես ամենազոր են ներկայացնում։ Ըստ նրանց, երկարաոտ ու փարթամ կրծքերով շիկահերները հերթ են կանգնում նրանց հետ անկողին մտնելու համար, քանի որ իրենք անգիր գիտեն Կամա Սուտրան ու առանց օֆ անելու կարող են կնոջը բազմաթիվ անգամներ բավարարել։ Գործնականում իհարկե դա այդպես չէ, ու շատ տղամարդիկ ինտիմ հարցերում բախվում են մի շարք խնդիրների, որոնցից ամենատարածվածները լուծելու համար կփորձենք օգնել այս հոդվածով։
Տղամարդկանց մեծամասնության համար, որքան էլ նրանք դիմադրեն դրան, սեքսը վերջանում է ընդամենը մի քանի րոպե տևողությամբ ֆրիկցիաներից հետո։ Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը լուծելու համար կարելի է ու անգամ պետք է ձեռնաշարժությամբ զբաղվել։ Այդ կերպ տղամարդը կարողանում է ճանաչել այն պահը, երբ մոտենում է հեշտանքը և դադար տալ։ Բացի դրանից, կարող եք փորձել դանդաղ տեմպով սեքսով զբաղվել ու պարբերաբար սահուն շարժումներից անցնեք կտրուկների և հակառակը։
Կանացի հեշտանքի խնդիրն անհանգստացնում է ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որքան էլ նրանք դրանում համոզված լինեն։ Շատ տղամարդկանց ստիպում է մտորումների մեջ ընկնել այն կասկածը, որ կինն իր հետ հեշտանք չի ապրում, բայց իրենց ասում է, որ դա պարտադիր էլ չէ։ Ըստ էության, հեշտանքի բացակայությունը դեռ չի խոսում նրա մասին, որ կինը հաճույք չի ստանում սեքսից, ու հնարավոր է, որ նա իրոք անկեղծ է խոսում, բայց մյուս կողմից դու կարիք ունես մտածելու ձեր սեքսն ավելի բազմազանեցնելու մասին. փորձեք նոր դիրքեր, նոր վայրեր, նոր շարժումներ ու որ ամենակարևորն է՝ մի զզվացրեք նրան «Դու հեշտանք ունեցա՞ր։ Բա ինչո՞ւ ոչ։» տիպի հարցերով։
Մի քանի տարի համատեղ կյանքից հետո շատ տղամարդիկ սկսում են գանգատվել, նրանց սեքսն իրենց երկրորդ կեսի հետ քչացել է։ Այս խնդիրը կարող են լուծել ոչ անկողնային ընդհանուր նախասիրությունները։ Օրինակ՝ կարող եք միասին պարերով զբաղվել կամ էլ յոգայով։ Էքստրիմի սիրահարների համար կարող ենք առաջարկել լեռնագնացություն կամ էլ դայվինգ։ Արդյունքը երկար սպասել չի տա, ու ցերեկային կյանքի փոփոխությանը կհետևի նաև գիշերային կյանքի ինտենսիվացում։
Մյուս կողմից, պահպանակներն իհարկե օգտակար բաներ են, հատկապես՝ անվտանգ սեքսի հարցում, բայց պահպանակը խանգարում է էրեկցիային։ Որպեսզի լուծեք այս խնդիրը, պետք է ավելի երկարեցնել նախաբանը, որի ընթացքում էրեկցիան ավելի ուժեղ կլինի։ Ու մի մոռացեք այդ ընթացքում նայել ու դիպչել ընկերուհուն, որովհետև ի վերջո հենց նա է առաջին հերթին գրգռում Ձեզ։