Replik.am-ը գրում է․

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 11-ին կայացել է ԵԱՀԿ-ի դիտարկում:

Դիտարկումը կայացել է Այգեպար-Մովսես (ՀՀ Տավուշի մարզ) գյուղերի եւ Ալիբեյլի  (ԱՀ Թովուզի շրջան) գյուղի ուղղությամբ:

Դիտարկումը սկսվել է 12:48 –ին եւ ավարտվել 12:57-ին: Դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:

Սակայն դիտարկման ավարտից հետո Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից եղել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը եւ Փիթեր Սվեդբերգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել