Մի քիչ էլ Վազգեն Խաչիկյանի դատավճռի մասին. հիմա ով ինչ էլ ասի՝ էդ մարդը հանցագործություն է կատարել, հիմա ի՞նչ կապ ունի՝ ջահել է, թե ահել, ում բարեկամնն է, ում պատվերով է այդ ամենը արել։ Մարդը փող է կերել, ես կասեի` փոոոողեր: Բնականաբար, առանց վերևների դոբրոյի դա չէր կարող անել, բայց դե՝ դատվեց ինքը։ Ու բոլորը միահամուռ ասեցին՝ այո, Վազգենը տղա ա, ոչ մեկի անունը չտվեց։ Հլը ու տար էլի, էդ ու՞մ անունը պիտի տար, որ չտվեց, կամ որ չգիտեք։ Ու ի՞նչ, էդ մեկը գալու էր Խաչիկյանի կողքը նստե՞ր։ 12 տարի՝ համարյա բութ կացինով մարդու վիզը կտրելու նման մի բան։ Ու դուք ուզում եք յուրայինի հանդեպ նման դաժանություն ցուցաբերած իշխանությունը դերասան Վարդան Պետրոսյանին խնայի՞։ Չէ, բալամ, ես չեմ հավատում։ Բայց էս կինոյի մեջ ինձ թվում է՝ լրիվ թաքնված իմաստ էլ կա։ Սա զուտ փողի բազար չի, սա ավելին ա ու ավելի խորը։
Եթե սա միայն փողի բազար լիներ, ապա ՃՈ նախկին պետի գործի նման մի բան կսարքեին, բայց էդպես չարեցին։ Եթե սա ցուցադրական դատ էր հասարակության համար, ապա դատավճռի ռասկրուտկան այնքան էլ ճոխ չկազմակերպեցին, որ իր իմաստին ծառայեցնեն։ Եթե Վազգենն ուղղակի քավության նոխազ էր ու մանրաձուկ, ապա յուրայիններին իշմար տվեցին, որ յուրաքանչյուրը նրա փոխարեն կարող է հայտնվել։ Ինչևէ, չեմ կարծում, որ մեռելների թոշակ ուտողը 12 տարի մնա ճաղերի ետևում, բայց չեմ էլ մտածում, որ ազատության մեջ հայտնվելուց հետո ինչ-որ նոր բան կբացահայտի դոբրոների թեմայով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1374524039511551&id=100008619030183&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել