Bild Vergleich BMW X6 F16 Mercedes GLE Coupe SUV 2014 01 750x500 Photo Comparison: 2015 BMW X6 vs. 2015 Mercedes Benz GLE

«Mercedes-Benz GLE» մրցակցության մեջ է մտել երկրորդ սերնդի «BMW X6» ավտոմեքենայի հետ։ 2015 թ.-ի «Detroit» ավտոշոուի ընթացքում այն  առաջին անգամ կներկայացվի համաշխարհային հանրության դատին։ Այս ավտոմեքենայի և «X6»-ի միջև եղած նմանությունները ցայտուն են։ Առաջին լուսանկարներում պատկերված է «Stuttgart SUV»-ի կուպեն նոր սպորտային տարբերակով։

«Mercedes-Benz GLE»

Այս շքեղ գերմանական արտաճանապարհային ավտոմեքենաների ծածկը շատ նման է, թեպետ դիզայներական տարրերից երևում է, որ դրանք պատկանում են տարբեր բրենդների։ Մեքենաներից յուրաքանչյուրի վրա առկա է տվյալ ավտոարտադրող ընկերության տարբերանշանը։

Bild Vergleich BMW X6 F16 Mercedes GLE Coupe SUV 2014 02 750x750 Photo Comparison: 2015 BMW X6 vs. 2015 Mercedes Benz GLE

Ուղղանկյունը, օդի 3 մեծ ստորին ներթող անցքերը և դիմացի լուսարձակները համահունչ են «Benz»-ի վերջին ոճային միտումներին։ Հետևի լուսարձակները նման են «S-Class»-ի լուսարձակներին։ Ուղևորասրահի ներսում «GLE»-ն աչքի է ընկնում շքեղությամբ ու արհեստավարժ մասնագետների կողմից արված մարզական դիզայնով։  

Bild Vergleich BMW X6 F16 Mercedes GLE Coupe SUV 2014 06 750x562 Photo Comparison: 2015 BMW X6 vs. 2015 Mercedes Benz GLE 

«BMW X6»

Անվիճելի է, որ «F16 BMW X6»-ը  «E71 X6»-ի էվոլյուցիան է՝ օժտված այնպիսի դիզայնով, որը չի շեղվում արդեն իսկ փորձված բանաձևից։ Նոր «X6»-ն ավելի առնական է, ավելի լայն և դույզն-ինչ ավելի մեծ։ Եթե այս ամենին ավելացնեք «M» սպորտային փաթեթը, այս մեքենան դառնում է իսկական «գազան»։

Bild-Vergleich-BMW-X6-F16-Mercedes-GLE-Coupe-SUV-2014-05 

Այս մեքենայի ուղևորասրահն անհամեմատ ավելի պերճաշուք է, քան դրա նախատիպինը։ «X6»-ի ստեղծման գործում կիրառվել են առաջնակարգ նյութեր ու տեխնիկա, ինչի շնորհիվ սքանչելի դիզայնով այս մեքենան տարբերվում է ոչ միայն նախորդ մոդելից, այլև նոր «F15 X5»-ից։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել