Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
*5*
5 թվի ներկայացուցիչներն անասելի սեքսուալ են թե՛ արտաքնապես, թե գործնականում։ Նրանք հարուստ փորձ են ունենում ու ինտիմ մտերմությունից իսկական հաճույք են ստանում։ Նրանց առանց չափազանցնելու կարելի է անվանել «սեքս-գուրմաններ», բայց նրանք հավատարմությամբ աչքի չեն ընկնում։ Այս մարդիկ անդադար նոր զգացողություններ են փնտրում, ուստի, հագենալով մի զուգւընկերից, նրանք միանգամից դուրս են գալիս նոր որսի։ Իսկ եթե իր գործունեության բնույթով «Հինգը» շատ է ճամփորդում է, ապա ամեն քաղաքում, որտեղ նա հաճախ է լինում, նա սիրուհի կամ սիրեկան է ունենում։ Հինգերը նաև հակված են մեկանգամյա օգտագործման զուգընկերներ ունենալուն, իսկ նրանց մեջ մեծ է բիսեքսուալիստների թիվը, ու հենց այս թվի ներկայացուցիչներն են առավել հաճախ սեքսուալ հարաբերություններ ունենում այլ ազգերի ու ռասսաների ներկայացուցիչների հետ։
*6*
Այն մարդկանց համար, ում կենսական թվանշանը 6-ն է, սեքսը և ճիպոտ է, և կոնֆետ։ Որպես կանոն, նրանք արտաքնապես բավականին սեքսուալ են ու հաջողությամբ օգտվում են դրանից։ Սակայն դա դեռ չի խոսում նրա մասին, որ նրանք շահախնդրության հետևից են ընկնում։ Պարզապես նրանց համար կարևոր է, որպեսզի իրենց կյանքում ամեն ինչ լինի ներդաշնակ, ու եթե նրանց զուգընկերը չի հիասթափեցնում նրանց, ապա իր պարգևն է ստանում, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով զուգընկերը հիասթափեցնում է 6-ին, ապա նա զրկում է զուգընկերոջն իր մարմնից։ Ընդ որում, այսպես են վարվում թե՛ տղամարդ վեցերը, թե՛ կանայք։ Փոխարենը, նրանք երբեք չեն դավաճանի իրենց սիրած մարդուն, քանի որ համարում են, որ դա ավելի ցածր է իրենց արժանապատվությունից։ Բացի դրանից, նրանք բավականին զզվող են ու իրենց մոտ թողնում են միայն նրանց, ում ամբողջությամբ վստահում են։
*7*
7-երը չունեն վառ արտահայտված սեքսուալություն, զուգընկեր ընտրելիս էլ առաաջնորդվում են ոչ թե մագնետիզմով ու տվյալ մարդուց եկող ֆլյուիդներով, այլ նրա այլ առավելություններով ու հատկապես ինտելեկտով։ Նրանց ամենաէրոգեն գոտին ուղեղն է։ Ուստի կիրքը նրանց համար կասկածելի ինչ-որ բան է։ Նրանք հակառակ սեռի ներկայացուցիչներին ընկալում են խելքով, այլ ոչ թե մարմնի այլ մասերով։ Փոխարենը, նրանք բավականին հավատարիմ են, ու եթե անգամ այլ կողմ է ուղղված լինում նրանց հայացքը, ապա դա զուտ տեսական հետաքրքրասիրություն է։ Դավաճանելը նրանց համար բավականին բարդ է։ Յոթերի մոտ անասելի զարգացած է ուշադրությունը, ու նրանք միշտ վերլուծում են սիրելի մարդուն, ուստի թաքցնել նրանցից դավաճանության փաստը գրեթե անհնար է։
*8*
Ութերին բարդ է սեքսուալ մարդ անվանել։ Նրանք գրավում են այլոց իրենց սոցիալական ստատուսով, նյութական վիճակով, բիզնես վարելու ունակությամբ ու փող աշխատելու հմտությամբ։ Ի դեպ, նման մարդկանց էլ գրգռում են այնպիսիք, ովքեր ունեն իշխանություն ու հիանալի կարիերա են կառուցել։ Կանայք ընտրում են սեքսուալ զուգընկերներ ունևոր մարդկանց թվից, իսկ տղամարդկանց գրավում են գործնական ջիղ ունեցող կանայք։ Սակայն արդար չէր լինի ասել, որ ութերը սեքս չեն սիրում։ Սիրում են, այն էլ ինչպես։ Պարզապես նրանց մոտ այն ըստ կարևորությամբ կանգնած է աշխատանքից ու ներդրումներից հետո, ու եթե նրանց գլուխը խառը չէ ինչ-որ հերթական պրոյեկտով, ապա նրանք պարզապես կարող են ֆանտաստիկ լինել անկողնում։ Ափսոս, որ նման վիճակ նրանց մոտ հազվադեպ է լինում։
*9*
9 թվի ներկայացուցիչները ոչ այնքան սեքսուալ են, որքան ռոմանտիկ։ Նրանց համար կարևոր է տրամադրվածությունը, մթնոլորտը, զուգընկերոջ հետ հոգևոր մտերմիկությունն ու ներդաշնակությունը։ Միայն սրանց առկայության դեպքում է, որ ինները կարողանում են թուլանալ ու հաճույք ստանալ սեքսից։ Նրանք հազվադեպ են սեքս ունենում առաջին ժամադրությունից հետ, որովհետև նրանց ժամանակ է պետք՝ զուգընկերոջը ճանաչելու ու սովորելու համար։ Եթե նրանք զգում են, որ զուգընկերը նվիրված է իրենց, ապա պարուրում են նրան իրենց քնքշանքով ու հավատարմությամբ։ Ինչ վերաբերվում է արտաքին սեքսուալությանը, ապա այն կա, բայց ամեն մեկը չէ, որ կարողանում է այն ընկալել։ Կոպիտ ասած, իննին կարելի է սկսել ուզել հենց առաջին հայացքից ու հավատարիմ մնալ նրան երկար տարիներ, բայց կարող է լինել նաև այնպես, որ սուր վանում զգաք ու էլ երբեք չվերանայեք մոտեցումը։
Սեքսուալությունը, որը մարդու մեջ ներդրված է, նումերոլոգիական ցուցիչները մնում են նրա հետ ողջ կյանքի ընթացքում, սակայն եթե Ձեզ ինչ-որ բան ձեռք չի տալիս, ապա կարելի է դիմակ հագնել ու նոր ոճ փորձարկել։ Կարևորը՝ չհակասել Ձեր էությանը, այսինքն, եթե Դուք զգում եք, որ Ձեզ հարմարավետ չէ ուրիշի դեր խաղալը, ապա պարզապես հավատարիմ մնացեք Ձեր բնույթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել