Դիմահարդարներն ու գիտնականները փորձում են դեմքի առաձգականությունն ապահովելու նորանոր տարբերակներ մշակել։ Հարկավոր են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն մաշկի արագ ու անցավ հարթեցումը։ Մաշկաբանները վերջերս հայտնագործել են մաշկի հարթեցման մի նոր մեթոդ, որը կոչվում է «AL-Therapy»։ «AL-Therapy»-ն իսկական ֆուրոր առաջացրեց թե՛ մասնագետների, թե՛ կնճիռներից ազատվել ցանկացող մարդկանց շրջանում։ Այսպիսով ի՞նչ է իրենից ներկայացնում այս հեղափոխական մեթոդը և ինչո՞վ է այն  տարբերվում մաշկի երիտասարդացման մյուս մեթոդներից։

face lift that does not require surgery

Այս մեթոդն աչքի է ընկնում նրանով, որ այն ապահովում է առավելագույն արդյունավետություն առանց ինվազիվ միջամտության, այսինքն՝ առանց վիրահատության։ Այս մեթոդի մյուս առավելությունն այն է, որ հիմնականում նարկոզի կամ ցավազրկման կարիք չի լինում։ «AL-Therapy»-ում օգտագործվում է մաշկը ձգող նորագույն սարք, որի օգնությամբ հարթեցվում են հոնքերի հատվածի, պարանոցի հատվածի և կզակի տակի կնճիռներն ու սագամաշկը։ Մաշկի այս նորագույն թերապիան նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերադարձնել իրենց մաշկի առաձգականությունն ու ավելի թարմ և երիտասարդ տեսք ստանալ։ Թեպետ մենք նշեցինք, որ այս հակակնճիռային միջոցի դեպքում հիմնականում ցավազրկման կարիք չի լինում, որոշ մարդիկ սովորականից ավելի զգայուն են ցավի նկատմամբ։ Ուստի հազվադեպ դեպքերում հնարավոր է նաև այս երիտասարդացնող ընթացակարգից առաջ դիմել ցավազրկման։ Ի տարբերություն բոտոքսի և մի շարք վիրաբուժական միջամտությունների՝  «AL-Therapy»-ի արդյունքը բնական է և երկարատև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել