Esem.am-ը գրում է․

Համացանցի առկայության պայմաններում «սկանդալներ» լինում են ամեն օր, երբ չեղած թեման «բում» է որակվում, բայց կան թեմաներ, որոնք քննարկման առարկա են դառնում քաղաքի ամեն անկյունում: ESem.am-ն առանձնացրել է 2014-ին հայերի շրջանում բավականին լայն քննարկման արժանացած  5 թեմաները:

Սիրուշոն միշտ եղել է հանրության քննարկման կիզակետում, նա այն երգչուհին է, ում կողքով անտարբեր չեն անցել նույնիսկ նրանք, ովքեր իրենց չեն համարում Սիրուշոյի երկրպագուն: Հայկական շոուբիզնեսի արքայադուստեր մայրանալուն նրա երկրպագուների մեծ բանակը սպասում էր երգչուհու ամուսնությունից ի վեր: Այս տարվա գարնանը`  կանանց տոնին նվիրված համերգի ժամանակ նկատելի դարձավ, որ երգչուհին բալիկի է սպասում, իսկ ամռանը լույս աշխարհ եկավ  նրա և Լևոն Քոչարյանի որդին: Զույգն արու զավակ ունեցավ: Ի դեպ, երգչուհին ծննդաբերեց ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է մինչև հիմա

Հայտնի մեկ այլ զույգի` Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի բալիկ ունենալուն ևս շատերն էին սպասում: Նրանց ամուսնությունից հետո  պարբերաբար լուրեր էին տարածվում Հռիփսիմեի հղիության մասին, ի վերջո, այս տարվա մայիսին ESem.am-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին հաստատեց մայրանալու լուրն ու մի շարք մանրամասներ հայտնեց: Մարտինի ու Հռիփսիմեի առաջնեկը` Լեոն, ևս լույս աշխարհ եկավ ԱՄՆ-ում, ծնողները նրան Հայաստան բերեցին ծնվելուց մեկ ամիս անց:

«Հայաստանի ձայնը» նախագիծը միշտ մեծ աժիոտաժ է առաջացնում Հայաստանում: Այս տարի շատ բուռն քննարկվեց երգչուհի Եվա Ռիվասի` ժյուրիի կազմում ընդգրկվելու հարցը: Շատերը նրան արժանի չէին համարում այդ պաշտոնի համար: Թեև քննարկումները թեժ էին, դրանք կարելի է ոչինչ համարել այն քննարկումների համեմատ, որոնք ծավալվեցին, երբ Եվան ոտքով հարվածեց մրցավարական կոճակին: Երևացած ու չերևացած ամեն մի մանրուք քննարկվում էր քաղաքի ամեն անկյունում, իսկ Եվան պարզապես ասում էր, որ  դա ինքնաբերաբար է ստացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել