Ինչպես գիտենք, օրերս Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հսկողության տակ առնել ապրանքային շուկան և պարզել գների տատանման պատճառները:
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրության նպատակով առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները: Այս պահին կոնկրետ հաշվարկներ են իրականացվում, որպեսզի պարզվի փոխարժեքի ազդեցության չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա:
Պետք է նշել, որ կառավարության նմանատիպ մոտեցումն անհրաժեշտ է նման պարագայում, որպեսզի խոշոր արտադրողներն առիթից չօգտվեն և արհեստականորեն գները չբարձրացնեն: Սակայն ամեն ինչ պետք է արվի, որ բարեխիղճ արտադրողները չտուժեն հաճախակի ստուգումներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1512199679039893&id=100007496268749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել