Հարսանիք բլոգը կրկին ներկայացնում է մի գեղեցիկ պատմություն:
Էմիլին և Ջասթինը երկար ժամանակ է՝ ընկերություն էին անում: Մի օր Ջասթինն իր սիրելիին հրավիրեց այն ռեստորանը, որտեղ զույգը սովորաբար սիրում էր անցկացնել երեկոները: Սակայն այս երեկոն սովորական չէր, բայց այդ մասին Էմիլին ոչինչ չգիտեր:
Աղջիկը նշանակված ժամին գալիս է ռեստորան, իսկ այնտեղ տարօրինակորեն ոչ ոք չկա: Ամեն դեպքում նա զբաղեցնում է իր տեղը նախօրոք պատվիրված սեղանի շուրջ, և հանկարծ ռեստորանի էկրանին հայտնվում է նրա սիրելին: Էմիլին կարծես սկսում է հասկանալ, թե ինչն ինչոց է, և հուզմունքից արցունքները ողողում են նրան:
Ամերիկյան մի լրատվամիջոցի տված հարցազրույցում Ջասթինը պատմել է իր կազմակերպած անկրկնելի անակնկալի մասին: «Այդ գաղափարն իրականացնելու համար ինձ օգնել է ավելի քան 100 մարդ՝ մեր ընկերները, ռեստորանի աշխատակիցները, ինձ հետ պարողները և այլք»:
Էմիլիի խոսքերով, երբ նա այդ օրը Ջասթինից միասին ընթրելու հրավեր ստացավ, ինչ-որ ներքին ձայն նրան հուշեց, որ դա սովորական երեկո չի լինելու, և կարևոր մի բան է կատարվելու: Բավական է ասել, որ նա իրավացի էր :)
Դե ինչ, այլևս չչարաշհենք ձեր համբերությունը. դիտեք այս գեղեցիկ պատմության տեսանյութը: