Կարդալ առանց մտածելու անիմաստ է, ժամանակի վատնում է։
Իմանալ առանց հասկանալու անիմաստ է, ավելորդ է։ 
Հասկանալ առանց գործելու նույնպես պետք չէ, անիմաստ ու ավելորդ բեռ է այդ հասկանալը։ Է, ինչու՞ ենք զարմանում, որ մարդիկ ինչ-որ բաներ չեն հասկանում. չեն հասկանում, քանի որ պատրաստ չեն գործելու ըստ հասկացածի։ Հասկանալը դառնում է ավելորդություն։
Հասկանալու ճգնաժամը բխում է ոչ թե ինտելեկտի պակասից, այլ գործելու վճռականության պակասից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել