Այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետական տուրքի վճարումից:
Նշենք, որ ներկայումս պետական տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և այլ սոցիալական խմբի ներկայացուցիչներ:
Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է. «Արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը և արդիականացումը: Ակնկալվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/568001620001162?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



