1441203_314034295467792_6538121111632106389_nAraratnews.am-ը գրում է․

«Հայր մեր» աղթոքով Ագարակի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը  սկսեց 12-ամյա հրաշամանուկ՝ Սարգիս Մելքոնյանի գրքի շնորհանդեսը: 12 ամյա Սարգիս Մելքոնյանի առաջին բանաստեղծությունների գիրքն է՝ «Անցողիկ հավերժություն» վերնագրով:

Սարգիսը բանաստեղծություններ է գրել այն ժամանակ, երբ սովորել է գրել, նախադասություններ կազմել: «Ես ստեղծագործություններ եմ գրել դեռ այն ժամանակ, երբ նոր էի սկսել խոսել, նախադասություններ կազմել, ու գրել եմ, երբ սովորեցի գրելը: Բանաստեղծություններ գրելը իմ մեջ բացահայտեց նաև նկարչությամբ զբաղվելու ջիղը: Հետաքրքրություններս շատ են, սիրում եմ երգել, նկարել, ասմունքել: «Անցողիկ հավերժություն» գրքի շապիկը հենց ես եմ նկարել: Գրքում տեղ են գտել նաև իմ նկարներից շատերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել