Ողբերգական ավտովթար՝ Սպիտակում. 36-ամյա վարորդը տեղում մահացել էSlaq.am-ը գրում է․

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մահվան ելքով վթար է տեղի ունեցել Լոռիում, և հարուցվել է քրեական գործ: 2014 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում բախվել են Գարիկ Մանուկյանի վարած «FORD Tranzit» մակնիշի և Արայիկ Ադամյանի վարած «SIAT» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 36-ամյա Արայիկ Ադամյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա Գարիկ Մանուկյանը և «SIAT» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները ճշտվում են) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Լ. Շուշանյանը, նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ Մ.Պ.Փանոսյանը, քննիչ` Ա.Թ.Եղիազարյանը, ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ս.Հ.Ավետիսյանի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել