Armlur.am-ը գրում է․

Արթուր Ալեքսանյանը Հայաստանի լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների  հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են  2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն   մարզիկները :

Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  30  լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  և   Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին :

Լավագույն տասնյակը ունի այսպիսի տեսք.

1 .   ԱՐԹՈՒՐ   ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  հ / h   ըմբշամարտ

 300

2 .  ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ

 270

3 . ՌՈՒԲԵՆ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ   ծանրամարտ

 189

4 . ԳՐԻԳՈՐ  ԳՐԻԳՈՐՅԱՆ      ազատ ըմբշամարտ

 175

5 . ՎԱՆԻԿ  ԱՎԵՏԻՍՅԱՆ     ծանրամարտ

125

6 .  ՀՈՎՀԱՆՆԵՍ   ԴԱՎԹՅԱՆ  ձյուդո

106

7 . ՏԻԳՐԱՆ   ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  մարզական  սամբո

104

8 . ՄԱՎՐԻԿ   ՆԱՍԻԲՅԱՆ  մարտական սամբո

 97

9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ  սպորտային մարմնամարզություն

96

10 .  ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ   ազատ ըմբշամարտ

74

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս  6   մարզիկների անուններ .  Սմբատ Մարգարյան / ծանրամարտ     / , Աշոտ Դանիելյան ( սամբո),  Հարություն Մերդինյան  (սպ.  մարմնամարզություն),  Մուսա Մուրթազալիև (ազատ ըմբշամարտ), Արթուր Թովմասյան  (սպ. մարմնամարզություն)  և Տիգրան Մարտիրոսյան  (ծանրամարտ):

Լավագույն թիմ է ճանաչվել     Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը  , որը   ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում :   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել