Civilnet.am-ը գրում է․
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տնտեսագիտության ոլորտում նոր հայտնագործություն է արել: Նա պարզել է, որ Հայաստանի տնտեսական խնդիրների մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են: Ըստ Անդրեասյանի՝ Հայաստանում մարդկանց իրավունքները կոպտորեն ոտնահարողները հարևան երկու երկրներն են:
Իհարկե, երբ 2009թ. մարտի 3-ին դրամը կտրուկ արժեզրկվեց, իսկ մինչ այդ Կենտրոնական բանկը խորհուրդ էր տվել քաղաքացիներին խնայողությունները դրամով պահել, մեղավոր է Թուրքիան, ավելի կոնկրետ` վարչապետ Էրդողանը, որի մասնակցությամբ Կենտրոնական բանկը սկզբից խաբեց քաղաքացիներին, իսկ հետո արժեզրկեց դրամը:
Անդրեասյանը հայտնաբերել է, որ Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը նույնպես երկու հարևան երկրներն են: Իհարկե մենք գնահատում ենք նրա թիմի տնտեսագիտական էվրիկան, բայց միևնույն ժամանակ ցանկանում մի քանի փաստ նշել: 1998-2008 թթ. Հայաստանում աղքատությունը 49 տոկոսից հասել է 26 տոկոսի: Եթե իսկապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են խոչընդոտել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ այդ տարիներին մոտ 23 տոկոս նվազել է աղքատությունը: Ի դեպ, 2008-13 թթ. աղքատությունը 26 տոկոսից հասել է 37 տոկոսի: Անդրեասյանի թիմի տնտեսագետները կարող են տեսնել հարևանների դավադրությունը այս աճի մեջ, բայց չտեսնել Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած տնտեսական քաղաքականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ