Tert.am-ը գրում է․
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը բարձրացնելու հայտ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից չի ստացել. այս մասին Tert.am-ին ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Հարցին, թե հնարավոր համարում է գազի սակագնի բարձրացումը՝ դոլարի հաշվարկից ելնելով, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե այս պահին դժվարանում է ասել, որովհետև հայտ չունեն «Գազպրոմ Արմենիայից» ։
Դիտարկմանը, թե սակագնի վերջին բարձրացումից հետո հայտարարվեց (այդ թվում նաև Նազարյանի կողմից), որ առաջիկա 5 տարիներին գազի գինը չի բարձրանա, Ռոբերտ Նազարյանը հակադարձեց. «Այո՛, ես հայտարարել էի, որ գազի թանկացում չի լինելու և պնդում եմ, բայց այս պահին ես դժվարանում եմ ասել, թե ինչու է գազի գինը թանկացել գազալցակայաններում»։
Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, թե գազալցակայաններում գազի գինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում. «Դա մեր խնդիրը չէ և մեր գործառույթների մեջ չի մտնում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



