Որ ապրանքները որքան են թանկացել. ՏՄՊՊՀ նախագահը տվյալներ ներկայացրեցArmlur.am-ը գրում է․

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց շուկայում իրականացված վերլուծության և առանձին ապրանքների գնաճի վերաբերյալ տվյալներ: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրության են ենթարկվել խոշոր ընկերությունները, և առանձնացվել են այն ապրանքները, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության: Որպես օրինակ նա բերեց շաքարավազը, կարագը, հավի ձուն, հավի միսը, ալյուրը և այլ ապրանքներ: Նրա խոսքով՝ հայկական դրամն արժեզրկվել է մոտ 13 տոկոսով, որն ազդել է ներմուծված ապրանքների գների վրա, սակայն Շաբոյանը նշեց, որ գնային բարձրացումներ են նկատվել նաև տեղական արտադրության շուկայում: Շաբոյանի խոսքով՝ տեղական արտադրության շուկաներից հանձնաժողովի տեսադաշտում է գտնվում կաթնամթերքի շուկան: «Իհարկե, սա տեղական արտադրություն է, սակայն սրա որոշ արտադրիչներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ՝ ձմռանը կաթնամթերքի արտադրությունը նվազում է Հայաստանում, և այս պատճառով էլ կաթնամթերքը ևս թանկացել է: Սակայն սա դեռևս վերջնական դիրքրոշում չէ, լայնածավալ դիտարկում ենք սկսել ու վերջնական դիրքորոշումը կներկայացնենք»,-նկատեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել