5

Երեկ Արթիկի Մեղրաշեն (իմ բարեկամ Պետրոս Մակեյանի հարազատ Փանիկ գյուղին կպած) և Պեմզաշեն գյուղերի դպրոցի տնօրեններն էին հանկարծակի այցելել կրթահամալիր. կեցցե Մարի Գաբանյանը, մեր նշանավոր կրթահամալիրի նույնքան նշանավոր «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հիմնադիր-ղեկավարը, որ իր ընկերների հետ հերթական, այս անգամ գրքի ամանորյա նվիրատվություն է անում Հայաստանով, Արցախով, Վրաստանով… Համեցեք մեր գրադարանի նվիրատվության ֆոնդ, ընտրեք՝ տարեք. միայն կարդացեք՝ ձեռագիր, տպագիր, թղթի վրա, թե մեդիայում (ինտերնետում) կարդացեք, գաղափարներ տարածելու և այլոց տեսակետներին ծանոթ լինելու, տեղեկացված լինելու (մշակութային և քաղաքական) ձեր իրավունքից լիարժեք օգտվեք՝ գլխավորը սա է… «Գիրք» բառի մեջ արմատը «գիրն» է, գիրք՝ ասել է գրեր… Ինտերնետում, պլանշետների վրա, թե թղթի՝ գրեր են, գլխավորը՝ ինչ և ինչպես եք կարդում,  տարբեր տեքստեր կարդալը, սրա արդյունքում ձևավորվող կարդալու սովորույթն ու կարողությունը… Ուրեմն, փա՜ռք կարդացածը հասկացողին… Պ. Սևակի կոչերից է…

Արթիկցի ընկերները կրթահամալիրում, նրա Մայր դպրոցում առաջին անգամ էին լինում. լավ տպավորություն թողեցին՝ առաջադեմ, անկեղծ ուրախացող, հետաքրքրասեր… Նման դեպքերում անձամբ եմ ուղեկցում, անշտապ պատասխանում-մեկնաբանում… Գործընկերներին միշտ հարգանքով եմ վերաբերվում և միշտ ժամանակ ունեմ, հաստատակամություն՝ շարունակելու սկսած ծանոթությունը, միասին կրթական խնդիրներ լուծելու…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել