Հունվար. բարեհաջող օր ընդհանրապես չկա։

Փետրվար. բարեհաջող օրերն են՝ 12-19-ը։

Մարտ. ամուսնության համար բարեհաջող օրերը քիչ են։ Մարտի 20-ին արեւի խավարում է։ Այս եւ հաջորդ օրը տեղի ունեցած ամուսնությունները դատապարտված են անհաջողության։ Մարտի 24-31-ը կարելի է հարսանիք անել, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ շրջանում Մեծ Պահք է։

Ապրիլ. ապրիլի 4-ին լուսնի խավարումն է, դրան մոտ օրերը բարեհաջող չեն ամուսնության համար։ Բարենպաստ օրերն են՝ ապրիլի 8-11-ը։

Մայիս. ամենաբարեհաջող օրերը ամուսնության համար մայիսի 8-16-ն են։ Մայիսի վերջը հարսանիքների կազմակերպման համար լավ չէ։

Հունիս. հարսանիքների համար այս ամսվա բարեհաջող օրերն են հունիսի 14-30-ը։ Հունիսի 13-ը  համարվում է վհուկների ամուսնության օր, այդ իսկ պատճառով այդ օրը խորհուրդ չի տրվում ամուսնանալ։

Հուլիս. հուլիսի 1-3-ը հիանալի օրեր են ամուսնության համար, որը խոստանում է լինել ամուր եւ երկարատեւ, իսկ զույգերը միմյանց հանդեպ հավատարիմ եւ սիրով կլինեն։ Ամուսնության համար վատ չեն նաեւ մինչեւ հուլիսի 18-ն ընկած օրերը, իսկ հուլիսի 25-ից հետո չի կարելի ոչ մի դեպքում ամուսնանալ։

Օգոստոս. այս ամսում հարսանիքների համար ընդհանրապես բարեհաջող օրեր չկան։  

Սեպտեմբեր. այս ամսվա ամենաբարեհաջող օրը սեպտեմբերի 11-ն է։ Սեպտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածը նույնպես վատ չէ։ Սեպտեմբերի 13-ին արեւի խավարում է, 27-ին՝ լուսնի։ Այդ եւ դրանց մոտ գտնվող այլ օրերին չի կարելի ամուսնանալ։

Հոկտեմբեր. բարեհաջող օրերը քիչ են, բացառությամբ՝ հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածի։

Նոյեմբեր. բարեհաջող օրերն են՝ նոյեմբերի 9-15-ը եւ 28-30-ը։

Դեկտեմբեր. այս ամսում ամուսնության բարեհաջող օրերը նույնպես քիչ են, սակայն եթե շատ եք ցանկանում մինչեւ տարվա վերջ ամուսնանալ, ապա ավելի լավ է դա անել դեկտեմբերի 30-ին եւ 31-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել