1in.am-ը գրում է․
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման մասին:
«ԲԿՄԱ-ն փորձում էր հիմնվել հակագրոհների վրա, իսկ մենք լիովին վերահսկում էինք խաղի ընթացքը: Եթե երկրորդ խաղակեսում ավելի հաջող գործեինք, կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով:
Մենք բարդ խմբում էինք, բայց գովեստի ենք արժանի: «Բավարիա»-ն հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրները»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1501137.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել