«Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել երկու ղեկավարներին խոսել միմյանց հետ և պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաև՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբաև հանդիպման մասին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել