Ученые объяснили причину лжи у детейՄակհիլլի համալսարանի կանադացի գիտնականները, երեխաներին ուսումնասիրող մի քանի փորձերից հետո պարզել են մանկական ստի պատճառը։

Ինչպես պարզվեց հետազոտությունների ընթացքում, երեխաները հիմնականում ստում են` պատժված լինելու վախից դրդված։

Հետազոտություններն անցկացվել են 4–ից 8 տարեկան 273 երեխաների հետ։ Երեխային բերում էին մի սենյակ, որտեղ խաղալիքներ կային, որոնց նա չպետք է ձեռք տար և նույնիսկ նայեր դրանց։ Սենյակում թաքնված տեսախցիկ էին տեղադրել։ Փորձը ցույց տվեց, որ երեխաների կեսը չեն ենթարկվել և նայել են խաղալիքներին։

Գիտնականները հայտնում են, որ պայմանը խախտվել է հիմնականում 4-5 տարեկան երեխաների կողմից, բայց ավելի մեծ երեխաները, եթե նույնիսկ խախտել էին պայմանը, ապա ոչ մի կերպ չէին խոստովանում։ Երեխաների հետ առանձին զրույցից հետո պարզվեց, որ նրանք չեն ասել ճիշտը, քանի որ վախեցել են պատժվելուց։ Բացի այդ, եթե երեխան իմանար, որ իրեն չեն պատժի, ապա հեշտությամբ կասեր պայմանը խախտելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել