Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի արտաքինն ու անձնական կյանքն անհանգսացնում է ոչ միայն հասարակ մարդկանց։ Վերջերս Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Աննա Սուբրին Քիմ Քարդաշյանի կլորավուն կազմվածքն աննորմալ անվանեց և օրինակ վերցնելու սարսափելի տարբերակ։

Աննա Սուբրին խոստովանեց, որ իր ոչ մի օրն առանց Քիմի մասին լուրերի չի անցնում։ Միացյալ Թագավորությունների Պաշտպանության նախարարը հետևում է Քիմի մասին բոլոր նորություններին և դրանք հաշվի առնելով հայտարարում, որ նա այն աստղը չէ, ումից կարելի է օրինակ վերցնել։

Միևնույն ժամանակ, Անգլիայի հարյուրավոր բնակիչներ պլաստիկ վիրաբույժների մոտ հերթ են կանգնում, որպեսզի իրենց կառուցվածքը նմանեցնեն Քիմ Քարդաշյանի կլորավուն կառուցվածքին։

Չնայած բժիշկների և իր նախկին ամուսնու պատմածներին՝ անձամբ Քիմը հերքում է պլաստիկ վիրաբուժության միջամտությունն իր կառուցվածքի և գեղեցկության մեջ և պնդում է, որ ամեն ինչ բնական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել