806746_original... Ազնվականությամբ օգնությամբ իշխանություն ձեռք բերած տիրակալի համար ավելի դժվար է պահպանել իշխանությունը, քան նրա, ում ժողովուրդն է իշխանության հասցրել: Քանի որ, եթե տիրակալը շրջապատված է ազնվականներով, որոնք իրենց նրան հավասար են համարում, նա չի կարող ո՛չ հրամայել, ո՛չ էլ ինքնուրույնաբար գործել: Մինչդեռ նա, ում ժողովուրդն է իշխանության բերել, իշխում է մենակ, և նրա կողքին չկա կամ գրեթե չկա մեկը, ով համարձակվի չենթարկվել նրան: Ընդսմին, անհնար է ազնվորեն, առանց մյուսներին նեղացնելու, բավարարել ազնվականների պահանջները, բայց ժողովրդի պահանջները բավարարել կարելի է, որովհետև ի տարբերություն ազնվականության, ժողովրդի նպատակն ավելի ազնիվ է...
    Թշնամաբար տրամադրված ժողովրդին անհնար է հնազանդեցնել, որովհետև նա բազմաբյուր է, իսկ ազնվականությանը կարելի է, որովհետև սակավաթիվ է: Ժողովուրդը վատագույն դեպքում երես կթեքի տիրակալից, մինչդեռ թշնամաբար տրամադրված ազնվականությունը, ոչ միայն երես կթեքի, այլև նույնիսկ կելնի նրա դեմ, քանզի ազնվականությունը հեռատես է, խորամանկ, նախօրոք է ծրագրում նահանջի ուղիներ, և գիտի ինչպես հաճոյանալ ավելի ուժեղներին: Ավելացնեմ նաև, որ տիրակալը չի կարող ժողովուրդ ընտրել, բայց ազնվականների մեջ կարող է ընտրություն կատարել, քանզի նա օժտված է պատժելու և ներում շնորհելու, իրեն մերձավոր դարձնելու կամ շնորհազրկելու իրավունքով:
 
Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը» գրքից

Նիկոլո Մաքիավելիի արձանը Ուֆիցիի պալատի վրա, հեղ. Լորենցո Բարտոլինի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել