Հա ի՞նչ ասեմ, որ գոնե մտածածիս մեկ տոկոսն արտահայտեմ այս ապաշնորհ տեսահոլովակի մասին: Միակ ցանկությունս ձեթոտ թավայով երգչի քիթ-մռութին իջնելն էր: Յանի Գլենդել Հիլզի ծտերին նայելն ավելի լավ չէ՞ր, քան էս մակարոն թևերով ցմփորին: Ապեր ջան, հիմա սա հումո՞ր էր, թե՞ հումորի վրա հումոր։ Թրաշով աղջիկն արդյունքում տրանսվիստի՞տ էր, թե՞ չախած ղոզի դամա: Դու էս երգով ի՞նչ էիր ուզում մեզ հասկացնեիր: Երկու ամերիկացի ծիտիկները երգիդ բեք վոկա՞լն էին ապահովում, թե՞ չարչարված հանդիսատեսի էսթետիկ բռնաբարությունն էին մեղմում: Լավ, բա երգը ռաբի՞ս էր, թե՞ հիպ հոպ, թե՞ ռումինական բաշանդուլի՝ համեմված նոր զելանդական կարաբոչոյի ատրիբուտիկայով: Ու մինչև մեր ապերոն հանրագիտարանների մեջ փնտրի իմ առաջարկած երգի տարբերակի ստուգաբանությունը, դիտենք հումորի գերեզմանափորի տեսահոլովակը ու, ի վերջո, հասկանանք, թե ո՞վ է խալաթով մորքուրի պապան, ես կասեի՝ պապապապան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել