ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազը թանկացել է 40 դրամով: Համենայնդեպս, այսօր այս բառերով դիմավորեցին ինձ, երբ փորձում էի լիցքավորել ավտոմեքենաս: 
Ընդհանուր հաշվով, 900 դրամ ավելին մուծեցի:
Այս թանկացումն ամսվա կտրվածքով ինձանից հավելյալ «պոկելու» է շուրջ 8000 դրամ: Ի՞նչ ասեմ...
Ոչ մի գիտահետազոտական-միտահետազոտական, քաղաքագիտական-տնտեսագիտական վերլուծության կարիք չկա, հավես էլ չկա: 
Մի բան ակնհայտ է. օր օրի մեր կյանքը թանկանում է, իսկ խնդիրները` շատանում:
Ցավոք սրտի, վաղվա օրվա հանդեպ հույսն էլ օրեցօր մարում է...
Երանի ձեզ, լավատես մարդիկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել