Մի բան պիտի խոստովանեմ. ես ամուսնացած եմ և սիրուհի ունեմ: Այո, ես հանդիպում եմ կնոջ հետ: Նա անհավանական է՝ գեղեցիկ, խելացի, չարաճճի, նա ուժեղ է… Ես սիրում եմ հանդիպել նրա հետ, հրավիրել կինո ու ռեստորան: Եվ երբ տեսնում եմ նրան, ասում եմ, թե որքան զարմանալի կին է նա: Ես երբեք չեմ կարող նրա վրա հինգ րոպեից երկար բարկացած մնալ, իսկ նրա ժպիտը կարող է լուսավորել իմ ամբողջ օրը: Երբեմն նա առանց զգուշացնելու գալիս է իմ աշխատավայր: Երբեմն համեղ ճաշ կամ թխվածք է բերում, որն իմ համար է պատրաստել: Չեմ կարող հավատալ, թե որքան է բախտս բերել, որ նրա հետ եմ հանդիպում, չնայած ամուսնացած եմ: Եվ նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս, և դուք կտեսնեք, թե որքան կփոխվի ձեր կյանքը: Բայց ես չասացի, չէ՞, որ այն կինը, ում հետ հանդիպում եմ, իմ կինն է: Ինչ է՝ դուք չէ՞իք հավատում: Ես ուզում եմ ասել, որ եթե ամուսնացած եք, դա դեռ չի նշանակում, որ ձեր սիրային կյանքը պետք է վերջանա: Ես ուզում եմ մնալ իմ կնոջ սիրեկանն ու նրա հետ ժամադրության գնալ, ինչպես մեր հանդիպման առաջին օրը: Ես չեմ ուզում դադարել հանդիպել նրա հետ և ուզում եմ գրավել նրան, անգամ երբ երկուսս էլ միմյանց «այո» ենք ասել: Ես հաճախ եմ տեսնում կենցաղում մահացող հարաբերություններ, քանի որ մարդիկ դադարում են իրար որպես սիրեկաններ ընկալել: Երբ հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, դուք տեսնում եք նրա ինքնատիպությունը: Մի՞թե ուզում եք, որ դա վերջանա: Չէ՞ որ այդպես չպետք է լինի: Այն հուզմունքը, որ ապրել եք առաջին հանդիպմանը, չպետք է անցնի: Արթնացեք ամեն օր ու ողջունեք ձեր կնոջն այնպես, ինչպես դա անում էիք ձեր հարաբերությունների սկզբնական շրջանում: Դուք կտեսնեք, որ եթե այդպես ընկալեք ձեր հարաբերությունները, դրանք ամբողջովին կփոխվեն: Յուրաքանչյուր հարաբերությունում մարդուն դուր գալու ձգտումը բանալի է: Ի՞նչ է սերը, եթե ոչ դա:
Ջերիդ Ուիլսոն



