Հոկտեմբերի սկզբին ռուս հայտնի հաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան փոքրացրել էր կուրծքը։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ վիրաբույժն այլանդակել է հաղորդավարուհու կուրծքը եւ այժմ այն տարբեր չափեր ունի։
«Ես միշտ ասել եմ, որ փոքր կուրծք եմ ցանկանում ունենալ, եւ այդ պատճառով դիմեցի վիրաբույժի օգնությանը։ Սակայն երկու ամիս անց ես ոչ մի արդյունք չեմ տեսնում։ Ասեմ ավելին, ես սուր ցավեր ունեմ կրծքիս շրջանում։ Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում. իմ կրծքերից մեկը՝ երկրորդ, իսկ մյուսը երրորդ չափի է դարձել։ Այժմ ես չգիտեմ, թե ինչ կրծկալ պետք է հագնեմ»,-ասել է Մալինովսկայան։

Այժմ Մաշան պետք է եւս մեկ վիրահատության ենթարկվի, այդ պատճառով նրա փաստաբանները պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ վնասի փոխհատուցում ստանալու համար։ Հաղորդավարուհին պահանջում է ետ տալ իր ծախսած գումարները։ Նոր վիրահատության համար Մաշան պետք է 350 հազար ռուբլի (մոտ 7000 դոլար) վճարի՝ տարբեր չափերի իմպլանտներ տեղադրելու համար։