c7727ba4c5cb6ea6d5bc37ee06fc6a867028177f1in.am-ը գրում է․

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38094 քաղաքացի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4416 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 870 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 235 տղա և 177 աղջիկ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել