Yerkir.am-ը գրում է․
Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի 2010 թվականից ընտրանին ղեկավարած Պողոս Պողոսյանին: Վերջինս ազատվել է աշխատանքից` այս տարի Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականի ցույց տված մարզական ցածր արդյունքների համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, նման որոշում է կայացվել ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականի գրանցված արդյունքները: Նիստին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/77326.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել