Ինչ-որ տեղ աչքովս ընկավ վարչապետի խոսքից թե կենտրոնական բանկի հայտարարություններից մի պատառիկ, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը բերելու է արտերկրից տրանսֆերտներ՝ փողային փոխանցումներ ստացողների համար դրամով եկամուտների աճի: Սակայն թե՛ մեկը, և թե՛ մյուսը գիտեն, որ փոխանցումների առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գալիս է Ռուսաստանից, որտեղ ևս տեղի է ունեցել սեփական փողի՝ ռուբլու արժեզրկում, այն էլ՝ հսկայական չափերի: Իսկ այնտեղ մարդիկ աշխատավարձը ստանում են հենց ռուբլիով, ինչը դոլար-դրամի կամ անմիջապես դրամի վերածելու դեպքում ոչ թե լրացուցիչ եկամուտ է ապահովում, այլ ընդհակառակը՝ գումարի կորստի պատճառ է հանդիսանում: Այս ամենը նշանակում է, որ տրանսֆերտներ ստացողների օգուտների մասին դատողությունն ընդամենը փարիսեցիության շարքից է, ինչը նորմալ երևույթ է մեր երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել