Մենք բոլորս էլ ինտուիտիվ մակարդակով զգում ենք, երբ մեզ ցանկանում են, բայց սովորաբար կասկածամտությունը հիշեցնում է իր մասին այդ պահերին ու մենք երբեք չենք հավատում մեր կանխազգացությանը։ Մեզ թվում է, որ մենք չափազանցեցնում ենք, ցանկալին որպես իրականություն ենք ընդունում, չենք կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը։ Սակայն երբեմն պետք է ազատվել կապանքներից, ռիսկի դիմել, ֆլիրտ անել դուր եկած էակի հետ, չպայքարել ցանկկությունների ու զգացմունքների դեմ, այլ պարզաապես տրվել գայթակղությանը՝ չմտածելով հետևանքների մասին։ Չէ՞ որ մի կյանք ենք ապրելու ու այն երկրորդ անգամ ապրելու հնարավորություն չենք ունենալու։
Անկեղծ հարցերին հազվադեպ են անկեղծորեն պատասխանում։ Երբեմն պետք է կարդալ տողատակերով, հասկանալ հուշումները հենց առաջին անգամից, հետևել ժեստերի լեզվին, ձեռքերի դիրքին ու առհասարակ՝ նրա դիրքին։ Դիմախաղը ևս կարևոր դեր է խաղում՝ նրան «կարդալու» հարցում։
Եվ այսպես, ի՞նչ ազդանշաններ է տալիս կինը, ով ակնհայտորեն համակրում է քեզ։ Միանգամից իմացիր, որ նա չի բարձրաձայնելու իր ցանկության մասին։ Փոխարենը, նա ոտքը ոտքին է գցելու, կոկետորեն հպվելու է ձեռքիդ կամ էլ կրծքիդ, խաղալու է իր մազերի ու զարդերի հետ կամ էլ կրքոտ հայացքներ է գցելու։ Եկեք ուսումնասիրենք այս սիգնալները։
1. Նա չի ամաչում անկեղծ հագուստից
Այստեղ սիրային մեկնաբանություններն ավելորդ են։ Հիմնական շեշտը դրված է ոտքերի ու ճոխ դեկոլտեի վրա, ինչպես նաև բաց ուսերի։ Այս ամենը միասին վկայում են, որ նա մարտահրավեր է նետու տղամարդուն, իսկ տղամարդիկ աչքերով են սիրում։ Ցանկացած նորմալ տղամարդ չի կարող անտարբեր անցնել մի կնոջ կողքով, ում զգեստը միամտորեն թեթև իջնում է մի ուսից։
Անկեղծ հագուստներն ինքնադրսևորման հիանալի միջոց են։ Այս հնարքը նշանակում է, որ նա ուզում է քեզ, ուզում է կրքոտ ու հենց հիմա, իսկ քեզ մնում է միայն հաջորդ քայլն անել։
2. Նա հանգիստ միայնակ է մնում քեզ հետ ու իր տուն է հրավիրում
Կանայք, որպես կանոն, այդքան էլ ամաչկոտ չեն, երբ տղամարդ են ուզում։ Նրանք ի սկզբանե գիտեն, թե ում հետ ինչ են ուզում։ Զոհը որոշվում է միանգամից, ու նպատակին հասնելու ճանապարհը պլանավորվում է, և կինը գիտի բոլոր քայլերը մինչև երրորդ ժամադրություն։ Ընդ որում, ամեն աղջիկ ունի ժամադրությունների իր անհրաժեշտ մինիմումը՝ մինչև սեքսը։ Միայն իրեն դուր եկած ու ցանկալի տղամարդու հետ է, որ կինը միայնակ է մնում ու հարմարավետ է զգում, իսկ տուն հրավիրելը նրա մոտ շատ անկաշկանդ է ստացվում, դե իսկ քեզ, հուսով եմ, պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում նման հրավերքը, այնպես որ, եթե բախտ վիճակվի նման իրավիճակում հայտնվել, ապա ի մա՛րտ։
3. Նա «պատահաբար» հպվում է քեզ երկխոսության ժամանակ
Պատահական հպումները, որոնք ամենևին էլ պատահական չեն, նշանակում են, որ դու դուր ես գալիս կնոջը։ Այդ կերպ նա ասես մուտք է գործում քո անձնական տարածություն ու ցույց է տալիս դա քեզ։ Իսկ եթե այդ շփումները տևում են ավելի քան երեք վայրկյան, ապա կարող ես վստահ լինել, որ նա քեզ ցանկանում է։ Կանայք առհասարակ սովոր են ունենալ ամենը, ինչ իրենց դուր է գալիս, ու նա սիրում է իր մոտ պահել այն, ինչ «իրենն է»։
4. Նա շատ գայթակղիչ ձևով լիզում է իր շուրթերը
Սա ամենակարևոր սեքսուալ ազդանշաններից է։ Այդ կերպ նա ցույց է տալիս, որ դու գրգռում ես նրան, ու բավ է ամաչել, միանգամից ակտիվ փուլին անցի։ Դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որն առաջանում է, երբ կնոջ տեսադաշտում է հայտնվում ախորժալի ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը։ Եթե դու նկատում ես այդ ազդանշանը, ապա շնորհավորում ենք, քեզանով հետաքրքրվել են։
5. Նա քո վրա սեքսուալ հայացքներ է նետում
Սկզբում դա նման է գնահատող հայացքի՝ ուղղված տղամարդու արտաքին տեսքին, որը կարծես ասում է. «Ուզում եմ նայել քո կոշիկներին, հետույքիդ, ձեռքերիդ, ուսերիդ, հետո նաև երեսիդ»։ Առավել հաճախ կանայք գրգռվում են տղամարդու կազմվածքից։ Այս պրոցեսսը տևում է առավելագույնը 3-4 վայրկյան, ոչ ավել։ Հետո հայացքում կայծ է բռնկվում, ու խորամանկ ժպիտը ցույց է տալիս, որ դու նրա գնահատման համակարգին բավարարել ես ու կարող ես վստահորեն քեզ դասել հաղթողների շարքին։
Դրան հետևում է քո շուրթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, նա ցանկանում է համտեսել դրանք։ Դա պարզապես չես կարող չնկատել գրգռված կնոջ կրքոտ հայացքը, դա չնկատելն անհնար է, ու եթե բանը հասել է դրան, ապա իմացիր, որ նա մոտ է իր նպատակին։