Ladynews.am-ը գրում է․
Նոթինգեմի համալսարանի հոգեբանները ստեղծել են հորմոնալ սփրեյ, որը կարող է ամուսնական զույգին օգնել վեճից հետո հաշտվել:
Սփրեյի գաղտնիքը շատ պարզ է. դրա բաղադրությունում կա «գրկախառնության հորմոն»` օկսիտոցին, որը բարձրացնում է տղամարդկանց զգայունությունը և հանգստացնում էկանանց:
Օկսիտոցինը արտադրվում է օրգանիզմում ինքնուրույն, այն բարձրացնում է լիբիդոն և զուգընկերոջ նկատմամբվստահության զգացողությունը: Հենց այդ հորմոնն է պատասխանատու մոր և մանկան միջև եղած զգացմունքային կապի համար:
Սփրեյի ազդեցությունը ստուգել են կլինիկական հետազոտությունները: Թեստին մասնակցել է 20-50 տարեկան 17 ամուսնական զույգ: Յուրաքանչյուր զույգ 45 րոպեի ընթացքում պետք է հիշեր ընտանիքում եղած կոնֆլիկտային իրավիճակներ, որից հետո նրանց առաջարկել են քթի մեջ փչել օքսիտոցինով սփրեյը, մյուս խմբին առաջարկել են պլացեբոյով սփրեյը: Արդյունքը ցույց է տվել, որ օքսիտոցինով սփրեյը ամուսիններին վեճից հետո առավել բարեհամբույր է դարձրել և օգնել շուտ հաշտվելուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ