Aravot.am-ը գրում է.
Այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել:
Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2014/12/10/523561/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



