Life.panorama.am-ը գրում է․

Գառնի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, վտանգված է գյուղով հոսող գետը

Գառնի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Գառնի գյուղի գետի ջուրը ցանկանում են խողովակների միջոցով տանել դեպի Արտաշատ: Գյուղացիները բողոքում են, որովհետև մտավախություն ունեն, որ նման ծրագրի իրականացմամբ գետը վտանգվում է: «Գետը պարզապես կցամաքի, առանց այն էլ գետի ջուրը քիչ է, չենք հասկանում ինչի են ուզում ջուրն ուղղորդել դեպի Արտաշատ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկն, ով տեղեկացրեց Գառնիում հանրային լսումների կազմակերպման մասին:

 Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը որոշել է այսօր հանրային լսումներ անցկացնել Գառնիում: Փորձեցինք գյուղապետից ճշտել, թե որ կազմակերպությունն է ծրագիրն իրականացնում և ինչ ծավալի ջրի տեղափոխման մասին է խոսքը: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող հայտնել, տեղեկատվություն կտա հանրային լսումներն անցկացնելուց հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել