Եթե քո անվտանգության ապահովումը կամավոր հանձնում ես ուրիշին ու հետո հոխորտում ես քո թշնամու վրա, ապա մի օր, երբ դու դեմ դիմաց կանգնես այդ թշնամու հետ, իսկ մի օր դա պարտադիր տեղի է ունենում, դու կխեղճանաս ու կանիծես քո ծնված օրը: Երբ քո ունեցվածքն ես վստահում ուրիշին ու մի օր հայտնաբերում ես, որ քցված ես՝ մնում է անիծել այն օրը, երբ դու վստահեցիր նրան: Երբ դու քո տանը քեզ զգում ես եկվորի նման, իսկ եկվորին քո գլխին կարգում ես տանտեր՝ մի օր դու իսկապես կվերածվես եկվորի, իսկ հետո էլ պանդուխտի: Եթե դա մենք չենք հասկանում այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի... Եվ դա չի լինի այն «ուշը», որի համար ասվում է՝ ուշ լինի՝ նուշ լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել