Ընդհանրապես բանաստեղծություններում շատ է տարածված աղջկա կերպարը որևէ ծաղկի հետ համեմատելու երևույթը,նույնիսկ շատ հայ աղջիկների հենց ծաղիկների անունով էլ կոչել են: Ներկա իրականության մեջ որոշակի ծաղիկներով կարելի է ներկայացնել շատ աղջիկների ընդհանրական կերպարը:
Ծիրանի ծաղիկ. Շատ ընդհանրություններ ունի 15-25 տարեկան օրիորդների որոշակի տեսակի հետ: Գարնան թեթև արևային եղանակից արագ ծաղկում են և կտրուկ փոփոխության դեպքում ցրտահարվում, անպտուղ թափվում ցած: Ինչպես մեզ մոտ, մի թեթև կոմպլիմենտից արագ ոգևորվում են ցնծության մեջ ընկնում, ապագայի պլաններ կառուցում, ու խաբվելուց հետո դառը անպտուղ կյանք մինչև հաջորդի հայտնվելը:
Դեկորատիվ ծաղիկներ. Լրիվ ընդհանրական է մեր «գլամուռային» երևույթների հետ, շատ գեղեցիկ են, բայց լրիվ արհեստական՝ քիմիական մշակման ենթարկված, միանման, անբովանդակ, անհոտ, ձեռք բերելու համար անհրաժեշտ է զգալի գումարի առկայություն, անպտուղ են և որոշ ժամանակ հետո թառամում և նետվում են աղբարկղը:
Ընկուզենի. Կյանքում ոչ ոք չի տեսել ու չի կարող նկարագրել ընկուզենու ծաղկին, սա շատ նման է 10-րդ դասարանից դեռ նորմալ չհասունացած, չփթթած և շտապ ամուսնացած աղջկա կերպարին, որին ամուսնացրել են կամ խոպանչու կամ մի լոդր անասունի հետ: Ինքը փարթամ ծառ է, ամուր, լավ բերքատու, բայց չգիտես ինչի ամենաքիչ խնամվող ու բոլորի կողմից դժգոհություն առաջացնող ծառ է, ոչ ոք դրական չի արտահայտվում, ոչ մի բանաստեղծություն չի ձոնվում նրա մասին, չգիտես ինչի նույնիսկ նրա հովին չեն նստում, իսկ բռնած բերքը փայտով ծեծելով, ճղերը թափ տալով են հավաքում տանում:
Նռան ծաղիկ. Ծաղիկների մեջ ամենաշատը սիրում եմ հենց իրեն: Մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող տեսակ է: Նրան սիրում եմ բնական լինելու համար, ինչպես բնական աղջկան, որն ի տարբերություն դեկորատիվ ծաղիկների, ծաղկի գեղեցկությունը վայելելուց հետո, քո ճիշտ խնամքի ու հոգատարության շնորհիվ, կարող ես վայելել նաև նրա պտուղները: Որքան հոգատար եղար, այնքան պտուղներդ ավելի արժեքավոր ու պիտանի կլինեն: Իսկ նրա տված ամեն պտուղն ունի 365 փոքրիկ քաղցր հատիկ՝ 365 օրվան համապատասխան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել