Մենք երբեք չենք բանավիճում. Աղվան Հովսեփյանը՝ Գևորգ Կոստանյանի մասինArmlur.am-ը գրում է․

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե մարտի 1-ն արդեն բացահայտված է, խոսեց նաև ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հարաբերությունների մասին: Պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ինչու են Կոստանյանի հետ մշտապես հաղորդագրությունների միջոցով բանավիճում, նա նշեց. «Մենք երբեք չենք բանավիճում: Մեզնից յուրաքանչյուրն օրենքով նախատեսված իր վրա դրված գործառույթներն է իրականացնում»: 

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել