ԴԱՀԿ-ն ապօրինաբար անշարժ գույքը հանել է արգելանքից. Հարուցվել է քրգործSlaq.am-ը գրում է․

Քաղաքացի Գեւորգ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեւորգ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Անդրանիկ Մ.-ի: Մինչ հայցադիմում ներկայացնելը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ին սեփականության իրավունքով պատկանել է անշարժ գույք: Հայցադիմումի հիման վրա դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով արգելանք է դրվել հիշյալ գույքի վրա:

Քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բռնագանձման վերաբերյալ ինքը կատարողական թերթը ներկայացրել է ԴԱՀԿ ծառայություն, սակայն հետագայում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության կամ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված անօրինական գործողությունների արդյունքում արգելադրված գույքն արգելանքից հանվել է, Անդրանիկ Մ.-ի անվամբ հաշվառված գույք չկա, ինչի հետեւանքով չի կատարվել դատարանի վճիռը եւ չի բռնագանձվել իրեն հասանելիք գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել