Newmag.am-ը գրում է․

Գրեթե ամեն օր հայտնվում է ինչ-որ բարձրագոչ ուսումնասիրություն` «Կանոնավոր սեքսը բարձրացնում է IQ-ն» կամ «Գազարն ավելի ինտելեկտուալ է դարձնում»…

Բայց այս ամենը տատիկի հեքիաթների շարքից են, չէ՞ որ ամբողջ աշխարհում գիտությունը սեփական ինտելեկտուալ կարողություններն ավելացնելու դասական երեք միջոց է ընդունում:

Ֆիզիկական վարժություններ

Մեր հասարակությունը տարօրինակ է: Նախ` մարդկանց հաջողությունը ուղղակիորեն ասոցացնում ենք լավ ֆիզիկական մարզավիճակի հետ` ֆիտնեսը կապելով ինտելեկտի հետ: Մյուս կողմից` կա կարծրատիպ, թե սպորտսմեններն այնքան էլ ինտելեկտուալ չեն:

Հիմա ի՞նչ, ֆիզիկական վարժությունները օգնո՞ւմ են ավելի խելացի դառնալուն: Պատասխանը միանշանակ է` այո՛:

Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ ֆիզիկական վարժությունները ուղղակիորեն ազդում են մարդու մտավոր աշխատանքի արդյունավետության վրա: 1975 թվականին անցկացված դասական փորձն, օրինակ, ցույց է տվել, որ թենիս կամ բաթմինտոն խաղացող տարեց մարդկանց կոգնիտիվ (ճանաչողական) թեստերի արդյունքները, որպես կանոն, զգալիորեն բարձր են եղել, քան սպորտով չզբաղվող նրանց հասակակիցները:

2014 French Open - Previews

2010 թվականի մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 9-10 տարեկան ավելի շարժուն երեխաների հիշողությունն ավելի լավ է, հիպոկամպն ավելի մեծ է (դա ուղեղի հենց այն հատվածն է, որը նշանակալի դեր ունի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողության համար):

Վերջին 10 տարում անցկացվել է ամենաքիչը 4 մետավերլուծություն` համադրելով տարբեր մեթոդներով անցկացված հետազոտությունների տվյալները: Եզրակացությունը մեկն է:

Ֆիզիկական պատրաստվածությունը լավացնում է ինտելեկտուալ կարողությունները:

Կարդացեք այս կետը ևս մեկ անգամ և գիտակցեք ամենակարևորը.

Դուք կարող եք զարգացնել ձեր ինտելեկտն ու հիշողությունը, բավական է մարզվել:

Երաժշտական կրթություն

Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհը ցնցեց մի ուսումնասիրություն, որը կոչվում էր «Մոցարտի էֆեկտ»: Գիտնական Ֆրենսիս Ռաուշերը և նրա կոլեգաները եկան այն եզրակացության, որ եթե ծնողները իրենց երեխաների համար միացնում են Մոցարտի երաժշտությունը, նույնիսկ ներարգանդային շրջանում, փոքրիկներն ավելի խելացի են դառնում: Ամերիկյան նահանգապետերից մեկն անգամ առաջարկել էր 105 հազար դոլար տրամադրել, որպեսզի յուրաքանչյուր երեխա հենց ծնունդից հնարավորություն ունենար լսելու դասական երաժշտություն:

Որոշ ժամանակ հետո ուսումնասիրությունը չեղյալ համարեց Տորոնտոյի համալսարանի հոգեբան Գլեն Շելենբերգը: Նա հայտարարեց. «Մոցարտի էֆեկտը կատարյալ հիմարություն է»:

Բայց 2004-ին հենց Գլենը հրատարակեց մի ուսումնասիրության հաշվետվություն, որի արդյունքները հաստատում էին.

Երաժշտության դասերը բարձրացնում են IQ-ն:

36 շաբաթվա ընթացքում ցածր տարիքի երեխաների հետ երաժշտության դասեր են անցկացրել:

«Ժամանակը լրանալուց հետո երաժշտական խմբերի երեխաների մոտ գրանցվել է IQ-ի ցուցանիշի զգալի բարձրացում»,- եղել է Շելենբերգի եզրակացությունը:

Նա նաև նկատել է, որ IQ բարձրացնում է ոչ թե Մոցարտ լսելը (ինչպես պնդում էր Ռաուշերը), այլ հենց երաժշտական կրթությունն ու որևէ գործիք նվագելը:

Այս ուսումնասիրությունը հետագայում ցիտել են գիտական աշխատանքներում այլ 363 անգամ: 2011 թվականին գիտնականը կրկնեց նույնատիպ ուսումնասիրություն, արդյունքները վերահաստատվեցին: Մինչև այսօր չի հրատարակվել որևէ ուսումնասիրություն, որը կժխտի Շելլենբերգի եզրակացությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել