Դաշնակիցների նավատորմի սպաների երեխաները ծովակալների և նրանց ընտանիքների համար կազմակերպված Սուրբ ծննդի խնջույքին։ Լուսանկարում պատկերված է Ուինսթոն Չերչիլ կրտսերը՝ վարչապետի թոռը, Ձմեռ պապիկից նվեր գիրք ստանալիս։ 1942թ․։


Ամերիկացի զինվորը սուրբծննդյան նվեր է ստանում Բելգիայում,  1945թ-ի  հունվարին։


Երկրորդ աշխարհամարտի կանանց ստորաբաժանման անդամները  Նորֆոլքի ռազմաօդային բազայում լուսանկարվում են տոնածառի մոտ։


1942թ.ի դեկտեմբերի 17-ին Լոնդոնում դաշնակիցների նավատորմի անդամների երեխաները նվերներ են ստանում Ձմեռ պապիկից Սուրբ Ծնունդի առիթով կազմակերպված երեկույթի ժամանակ։


ԱՄՆ երկրորդ հետևակային զորքի 37-րդ հրետանային ստորաբաժանման սերժանտ Վալտեր Պրիսիբիկան Գերմանիայի Հեքալենֆելդում հրետանային զինամթերքի պահեստից սուրբծննդյան բացիկներ է գրում՝ ընկերներին ու ընտանիքին ուղարկելու համար։


Գերմանիայում 1944թ․ի նոյեմբերի 26-ին ամերիկացի զինվորները սուրբծննյան փաթեթներ են ստացել տնից։


Ամերիկացի զինվորն իտալացի երեխաների հետ կիսվում է սուրբծննդյան նվերներով։


1940թ․ի դեկտեմբերին Բրիտանիայում ռմբակոծությունից պաշտպանող ապաստարանում քնած երեխան։


Ամերիկյան բանակի սերժանտ Ջոզեֆ Կադլեկը Գերմանիայում բաժանում է տնից ուղարկված սուրբծննդյան փաթեթները, 1944 նոյեմբերի 14։


Աղջիկները համբուրում են զինվորին, մինչ նրանց ռազմական ընկերները նախապատրաստվում են Սուրբ Ծննդյան խնջույքին, դեկտեմբերի 20, 1939թ․։


Էդմունդ Դիլն ընկերների հետ կիսվում է իր կնոջ կողմից ուղարկված սուրբծննդյան փաթեթի պարունակությաբ։ Ինչ-որ տեղ Եվրոպայում, 18, նոյեմբեր, 1944թ․։


Սուրբ Ծնունդը պատերազմի ժամանակ Գուադալկանալ կղզում։


Ամերիկացի զինվորը բացում է տնից ուղարկված սուրբծննդյան փաթեթը։


Իտալիայում զինվորները վայելում են սուրբծննդյան ընթրիքը, 1943թ․։


Սուրբծննդյան գնումներ, 1945թ.։


Սպիտակ տան հարավային սյունասրահից Ռուզվելտը ելույթ է ունենում ամբոխի առաջ Սուրբ Ծնունդի տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ, 1941թ․ի դեկտեմբերի 24-ին։ Լուսանկարի աջ մասում կարելի է տեսնել նաև Չերչիլին։


Ամերիկացի զինվորները սուրբծննդյան երգ են կատարում նույնիսկ պատերազմական դրության ժամանակ, 1942թ.։


ԱՄՆ տանկիստները խարույկի մոտ են հավաքվում սուրբծննդյան նվերները բացելու համար, 1944թ․ի դեկտեմբերի 30։


Ամերիկացի զինվորը բրիտանացի փոքրիկ տղայի հետ պաղպաղակ է ուտում Անգլիայում կազմակերպված Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ, 1943թ․։


Զինվորները զարդարում են Անգլիայում անտուն երեխաների համար կազմակերպվող սուրբծննդյան միջոցառման տոնածառը, 1943 դեկտեմբերի 13։


1942-ականների դեկտեմբերի 28-ին ամերիկացի զինվորները Կարմիր խաչի սուրբծննդյան բացիկ էին ուղարկում տուն, որի վրա պատկերված է ռմբակոծության ենթարկված Սբ. Մարկոս եկեղեցում անցկացվող եկեղեցական ծիսական արարողությունը։


Փոստային գրասենյակը Սուրբ Ծնունդին, Օուք Ռիջ, 1944թ․։


Ձմեռ Պապը բարևում է զինվորին, Լոնդոն, 1939թ․ի նոյեմբերի 6։


Նյու Յորքում 1944թ․ին ամերիկացի այն զինվորների սուրբծննյան փաթեթները, ովքեր զոհվել կամ անհետ կորած են համարվել։


Պատերազմ կլինի, թե ոչ, Լոնդոնը պատրաստվում է Սուրբ Ծնունդին, նոյեմբերի 14, 1941թ․։


Կանադացի զինվորները վայելում են խմիչքը Սուրբ Ծնունդին, Իտալիա, դեկտեմբերի 25, 1943թ․։


Գերմանացի զինվորները նշում են Սուրբ Ծնունդը՝ կիսվելով ծխախոտով ու տնից ստացած սուրբծննդյան բացիկներով, 1944թ.ի դեկտեմբեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել