Սեր իմ ,իմ մենակության` մեղմ ուղեկեցի. Սեր իմ ,իմ կարոտի մեղմ` քամի .Սեր իմ ,իմ ցավի բացված վերք այդպես մի ցավ ,այնպես մի շաղվիր ցավերիս գրկում...Արի՛ գոնե ,մենք սիրենք իրար....Կյանքը կուլ է գնացել, ու տրվել` կրքին ,իսկ սերը մեծ ,միայն հետքերն է թողել իր չնչին ,ու ինչու չէ ,նա նույնպես քարացել է ,դառնալով գեղեցիկ մի արձանիկ ,մնալով հուշ հենց այնպես,ու մեղմ կեղտոտվել մարդկանց` սրտերում .
Օգնիր՛ ինձ մայրամուտ,օգնիր՛ որ զգամ քեզանից հետո եկող առավոտվա բույրը մեղմ ,օգնիր՛ հասկնալ արևի տակից դուրս եկող ջերմությունը մեծ,ու թող որ ես էլ մի պահ զգամ սառած մարմնիս այդ մեղմ տաքությունը ,ու ես նույնպես շնչեմ օդը տաք,այլ ոչ թե սառեմ մթում ,այլ ոչ թե մնամ կյանքի արահետում սառած ու կանգանծ.Օգնիր՛ ինձ մայրամուտ, նկարեմ ինքս իմ մեջ` մի մեծ տաքություն,վրձին տուր՛ ու քո անգույն` ներկը տաք,որ հառենմ կարոտած շուրթերիս ,ու ըմպեմ մեղմ քո վերջը ,մեղմ քո գույնը.Արի՛ մայրամուտ արի ու ինձ համբուրիր քո տաք շուրթերով մեղմ ,ու օգնիր զգալ կորած մի տաքություն ,որ տվեցի քեզ ու ես մնացի սառած.....
Օգնիր՛ ահարկու իմ կյանք,օգնիր գտնեմ կորած հետքը իմ ,այն կորցրեցի երբ խճճվեցի դատարկ քո հոգու անտառներում ,տուր՛ ինձ իմ կորած հետքը իմ ,ախր ինքտել գիտես ,որ ես էլ կարծես մի հետք եմ ու մի ստվեր,ու թող՛, որ ես էլ նույնպես միախառնվեմ անթիվ ստվերիներիս մեղմ արտասունքին ,ու ես ել ողբամ ,ինքս իմ կորցրած մարմնի համար ...
Ես հոգի եմ ,ես մի շունչ եմ աշխարհից կախված,սակայն մեռած շունչ եմ ես ,որ խեխդվել է կյանքի դառը հպումից ,ու մնացել է լոկ մի արտասունք ,ու հենց այնպես գլորվել է, ու հենց այնպես մոլորվել է ,ու հենց այնպես մոխրացել ....
Օգնիր՛ ինձ կյանք ,չևոր քո գրկում խճճվել եմ ես,չևոր չեմ տեսնում ճանապարհը իմ ,ախր վազում եմ երազի հույսով,բայց մնում եմ մի խեխճ մանչուկ ,ու կորած երազով նորից ես հույսեմ հույսում .Օգնիր՛ ինձ գտնել երազներս մեղմ ,ա՜խ իմ կյանք ,գոնե տուր երազ, թեկուզ թե դրա փողարեն առնես `շունչը իմ վերջին ,սակայն թող՛, որ անգամ մահվան ճիրանում ,ես ոչ թե շնչեմ,այլ անշունչ ժպիտ դեմքիս ,ես երազեմ ....ու ընկնեմ մահվան ճիրանում ,սակայն երազեմ ,անվերջ երազեմ ,չևոր երազել եմ նորից երազել...Ա՜խ իմ կյանք ,ձեռքս բռնիր, ու թող որ զգամ քո ապրողը սիրտը իմ ,թող ձեռքով շոյեմ կուրծքը քո ,ու թող մեղմ արտասվեմ քո տված ցավից ,ու մեղմ աղաչեմ խնդրելով`տուր ինձ կյանք ,առ իմ շունչը վերջին ,բայց թող մահվան մեջ մեռած,ես նորեն երազեմ,ես նորեն հույսեմ երազս մեռած......
Սակայն ինչ արած, դու ոչ լսում ես ,ու ոչել խոսում ,անգամ ձեռք չես տալիս իմ հիվանդ հոգուն ,սակայն քո անվերջ շոյումները ինձ ,մի երազեն սպանում ,մի հույսեն տալիս ,սակայն անվերջ գինես պահանջում ,մոռանալով ախր, որ ես քեզանից գին չեմ պահանջել,որ առար` սերը իմ ,ախր դու նույնպես անարդար ես կյանք,չևոր տարար ,չևոր կերար ,ու մի բանել ասում ես վճարի գին ,ախ չ՜է կյանքս ,ես քեզ չեմ վճարի բնավ ,քանի որ ունեծվածք չունեմ ,քանի որ աղքատ մեկն եմ քո գրկում մեռած,քանի որ այլևս ես չեմ վաճառվում ,ու չեմ գնում ...ավելին կուզես ,կասեմ սիրելիս ես ստվեր եմ ,ես հոգի եմ ,ու մեռած մարմին ,վճար պահանջիր դու մեղավորներից ,որոնք քեզանից քծնում են ,ուտում ,ու հետո իրենց հոգին լցնում ագահ ստով,չէ անգամ դու ես նրանց առաջ քո գլուխը կախ անում ,չէ կյանք ինձանից վճար մի պահանջիր ,ես որ քեզ տվել եմ սերը իմ ,ես քեզանից գին չեմ պահանջել,մի բանել գլուխս կախել եմ քո առաջ ,ու մեղմ ընծայվել........
Իսկ ինչ՞ արած իմ մեղմ կարոտ,նորից եմ թակում դուռդ կիսաբաց ,դուռդ հնացած մեղմ բացում եմ ու համբուրում այտերդ կարոտ,ու քեզ խնդրում եմ `գոնե դու ինձ հետ մնա՛ ,օգնիր՛ հասկանալ ,թե ինչու՞ է ,որ կյանքը կարոտ է տալիս այն ժամանակ, երբ որ բնավ սեր չես ապրել ,ու քեզ անփորձ տանում գցում վանդակը փակ,ասում կարոտիր բայց չսիրես հանկարծ...
Ինչ անեմ ես,ախ կարոտ իմ ցավ,չևոր դու ես միայն ապավեն այս կյանքի ,այս անգամ ոչ թե հառնիր իմ սրտին ,այլ իմ առաջ ,որ տեսնեմ քո տեսքը որ տեսնեմ քո գույնը,որ տեսնեմ քո հմայքն ու կիրքը ....
Բայց և ավաղ ,կարոտիս ճամփան քեզ մոտ է բերում ,ինչ իմանամ ,գուցե քեզ կապող միակ ելքն է նա ,կամ գուցե քեզանից վանող մի ու տանող ճամփա է ,ախ ինչ իմանամ `սեր իմ ,կարոտս լռում է նա էլ չի խոսում ,իկս ինչ անեմ ես ,գնամ ու թափահարեմ նրա անտեսք տեսքը ,ախ սիրելիս գուցե ես եմ կարոտը իմ ,կամ գուցե դու ես ,ու քո շունչը ,բայց ոչ սիրելիս դու շնչում ես մեղմ ու քնքուշ,իսկ կարոտ ,ախր կարոտը ոռնում է ,ու հալածում ,ես քո շնչից չեմ խեխդվել այլ մեղմ ննջում եմ միշտ,իսկ կարոտի ,ախ այդ` կարոտի շունչը ,մեկ տանում է ու անկյունը գցում ու գրկում քեզ, ու մեկ լռում քեզ կորցնելով մենության լռության գրկում ..
Օգնիր՛ ինձ կարոտ ,օգնիր՛ որ չմարեմ ,շնչիր մեղմ ,որ սերս չմեռնի քո շնչից ահեղ ,շնչիր քնշքուշ, որ ես էլ քնեմ ,ու ես էլ երազեմ ,որ հանկարծ, ախ հանկարծ առավոտը չգա ու տանի երազս գիշերվա .......
Ու այսպես ,իմ ներկապնակում ունեմ մեկ գույն ,գեթ մի գույն ,նա ունի հազար երանգ ,եթե նրան վերից նայես կտեսնես որ այն կյանքի գույն ունի,իսկ եթե խորասուզվես նրա մեջ ,ապա կտեսնես երազի գույնը .Բայց ով ասաց՞, որ կյանքը գույն ունի ,ես ինչ իմանամ ,սակայն ստեղծում եմ մի մեծ կտավ ,վրան վերնագրում ցավը իմ ,ու մեղմ նայում եմ ինքս իմ ստեղծած այդ նոր ծնված կտավին ,մեկ փոթորիկ եմ ես նկարում ,ու մեկ էլ տեսար սիրո թևեր առած մի երազ.....
Ախ իմ պատմություն ,քանի անգամ ես կրկնվել իմ գրքում անծիր,քանի անգամես էջերս կերել քո մեղմ տողերով,չէ ուժեղ չես դու փոտորիկ ահեղ,չևոր թուխթը իմ չես կարող ջնջել ,չևոր այն ինչ գրել եմ, ու գրում եմ ես ,դա իմ շունչն է մեղմ ,ու դու չես կարող քո կեղտոտ հոգով շնչել իմ շունչը ,չէ ուժեղ չես դու կյանք իմ չծնված,չես կարող ջնջել այն ինչ ես եմ արդեն ,չես կարող ներկել իմ արդեն ներկված կտավը մեծ ,ախր իմ գույնը մի գույն է ,ու իմն է բնավ ,դու դա չես ստեղծել ,ես եմ դա ստեղծել ու ես էլ կվայել կտավը իմ ...
Ախ ինչ անեմ ես,մեկ օգնության ձեռքեմ փնտրում ,մեկ էլ ինքսեմ կտրում ձեռքը այդ ,քանի ես փնտրում եմ ինքս իմ ձեռքին ,որ հանգիստ բռնեմ հույսի ճամփան ես կապրեմ թեկուզ ,թեկուզ և մեռած.չէ ուժեղ չես ցավ,չես կարող ջնջել սերը իմ ,չես կարող ջնջել հոգին իմ ,քանի որ ես դառնեմ անտարբեր,այս փուչ աշխարհի պարտանքների դեմ ...
Ու կտավը իմ մեծ,կյանքն է ապրած,ու կտավը իմ շունչն է իմ մեռած,ու քանի դեռ շնչում եմ ես,կտավիս վրա թեկուզ և այլևս տեղ էլ չմնա ,ես կնկարեմ ,մեռած իմ շնչով,մեռած երազնաքով,ու ցավից կերտված իմ մեկ ու մեղմ գույնով ......
Ու քանի դեռ կամ ,ես կնկարեմ պատկերը իմ ,ոի թե մեռած էլ լինեմ ,մեկ է ,ես կշնչեմ անգամ եթե մահվան օդից ես խեխդվեմ ,ու կշնչեմ աչքերս բաց,ու կներակեմ ինքս ինձ ցավով ,մեկ է ,չեմ մեռնի ես , մեկ է չեմ չքնա ու չեմ մոռացվի .....
Ու թե կյանքն էլ վերջանա մի օր ,մեկ է ,ինձ կհիշեն բնավ,քանզի իմ հոգին ցավաց,անվաճար է ապրում կյանքում ավրտաված.....
Ու ահա նորից ,իմ հոգնած մատներս լուռ,հպվում են ջարդված իմ սպեղներին ,ու մեծ ցավս ոռնում է մեղմ ,ու լռում է ,երբ որ լռում է կարոտս իմ ,ու ես ինքս այս կյանքից հոգնած, նորից եմ նվագում ուրախ մեղեդին ,նորից եմ հարվածում մեղեդին իմ թաց,որ լսեմ ցավս իմ ապրած,ու ուժեղ չեմ ես,բայց կյանք կա իմ հոգում ,ես սերն եմ իմ խփում ,ես սերեմ մեղմ նվագում ,իմ ցավաց ու ջարդված մեղեդու վրա ...
Ու գրիչս իմ ,հոգին է իմ թանկ,ու ես գրում եմ մթում կորած էջերիս վրա .....
Ու հետո ինքս իմ կյանքով մեղմ նայում կուրացած աչքերովս թաց,ու փորցում եմ ինքսել կարդալ ,կորած տողերս ,կորած իմ հոգում ......
Առ ինձ կյանք ,առ ինձ ,ու տար հեռուն ,ու շատ հեռու ,որ միուս անգամ ,մենք չհանդիպենք ու չտեսնենք իրարու.......
Երանի հպվեի ոչ թե մեր կարոտին ,այլ հպվեի նորից մեր մեղմ տնքոցին ,ու մեղմ քեզ սիրեի ,ու շունչդ առնեի ,ու քեզ շնչեի ,ախ իմ սեր...Երանի կողքիդ լինեի ու մեղմ աչքերիդ նայեի ,համբուր էի ձեռքերդ մեղմ ,ու զգայի իմ ու քո կորած սերը հին ,ու խառնվեի քեզ հետ ,ու մեղմ շոյեի քո մեղմ մարիմնը պատված ցավերով ,ախ թե կյանքը գոնե մի պահ թույլ տար որ ապրեմ ,ես հիմարի նման նորից քեզ մոտ կվազեի ......
Հոգնած ես գիտեմ ,ախ սիրելիս քնիր իմ գրկում ,քնիր մեղմ իմ չորացած անձավներում ,ու թող աչքերս կարոտի ցավից մեղմ արտասվեն նորից հիվանդ մարմնիդ ,ու մեղմ խառնվեն քո ճերմակ գույնին ,ու իմ գույն էլ թող որ դառնա քո գույնից ,ու եկ սիրենք իրար ,գոնե այս գիշեր ,ախ քնիր մեղմ ,թող որ ես էլ միքիչ կարոտս առնեմ ....
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2012/09/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել