Էսօր Մարդու իրավունքների ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ միջազգային ՕՐՆ է... Քոռանամ ես։
Երբ անցնում ես անհասկանալի հագուկապով սեմուշկա վաճառող ամառվա տապին քրտնաթոր, ձմեռվա սառ-ին ցրտից դողդողացող ձեռքերով ՏԱՏԻԿԻՆ ու իր ապրանքն առնում ես սեփական Խղճիդ դրամապանակը մի երկու մանրադրամ նետելու թիթիզությունից, ու որ հանկարծ տատիկի հանդեպ Սիրո ինքնաբուխ բռնկումից ուզում ես իրեն գրկել, բայց նույն վայրկյանին հետ ես պահում քեզ էդ վայելքից, մտածելով, թե դիմացինդ, կարող է, ճիշտ Քո պես հպարտի մեկն է, ու Սերդ ընդամենը ցածրադիր կարեկցանքի տեղ անցնի ու վիրավորի ՄԱՐԴ-ուն, իր ձեռքերից ավելի դողդողում է սիրտդ...
Մարդու իրավունքներ, էկոլոգիա... Նման մոդայիկ շքեղությունների վրա համաշխարհային փողեր ֆռռացնող Արևմուտքը բազում ուրիշ` ոտնահարումն ինչ է, ոտնատակումներ է տեսնում մեր... ու մեր նման էլի երկրներում, ու փոխանակ մեր ու մեր նման կառավարություններին` բա դուք ՄԱՐԴ ե՞ք հարցադրումներով սաստի, խեղճացնի, ԿԱՆԽԻ վերջապես... դեռ մի բան էլ ժպտում է սրանց ԵՐԵՍԻՆ արևմտյան անդարդ ու ախմախ ԺՊԻՏՈՎ:
էսօր խմելու առիթ է, ՄԵԾ առիթ... Արևմտյանները կհագնեն սեփական աշխատավարձով գնված իրենց թանկանոց կոստյումներն ու կգան, գիտենք ում հաշվին, «պրեստիժնի» հագնվող արևելյաններիս մոտ ու առանց խղճի խայթի ու լրացուցիչ հարցմունքի կօգտվեն ԱՆԲՅՈՒՋԵ Երկրի մեծավորների փռած ճոխ սուփրասեղանից ու հետո կշարժվեն տներով` մարդու իրավունքների մասին հերթական լացացնող ԶԵԿՈՒՅՑԸ գրելու...
Մարդը կտնքա ՑԱՎԻՑ, զեկույցը կշարունակի իր համաշխարհային երթը...



