Օգտագործեք լոսիոնի տարան՝ ծորակը երկարացնելու համար։ Այդ դեպքում Ձեր երեխան արդեն հեշտությամբ կկարողանա լվացվել առանց Ձեր օգնության։ 


Երբ գնում եք բանուկ տեղ, երեխայի վրա ժամանակավոր դաջվածք արեք, որը հեշտությամբ կարող է լվացվել։ Այդ դաջվածքը պետք է պարունակի Ձեր կոնտակտային տվյալները, որպեսզի եթե փոքրիկը հանկարծ կորի, նրան հեշտ լինի վերադարձնել ծնողներին։ 

Ձեր երեխայի համար ցանցաճոճ պատրաստեք։ Դրա համար շատ բան անհրաժեշտ չէ։ Պետք է ընդամենը ինչ-որ սավան կամ ծածկոց ամուր կապել սեղանից այնպես, ինչպես ցուցադրված է լուսանկարում։ 

Երբ երեխան մի փոքր մեծանա, կարելի է նրա օրորոցը վերածել գրասեղանի։

Տնային գործերը վերածեք խաղի, որի մեջ իր մասնակցությունը կունենա երեխան։ 

Երբ ցանկանում եք ինչ-որ հեղուկ դեղ տալ երեխային, դեղի համախատասխան քանակությամբ կաթիչը (пипетка) դրեք ծծակի մեջ։ Քանի որ երեխան սովոր չէ ծծակով դեղ խմել, ծծակն իր մոտ չի ասոցացվում դեղերի հետ։ Այս կերպ դեղ ընդունելն անհամեմատ պակաս սթրեսային կլինի երեխայի համար։

DVD սկավառակի տուփը կարելի է հեշտությամբ վերածել գրչատուփի։ Գեղեցիկ ձևավորում տարբեր թղթերով ու կպչուն նկարներով, մի քանի մատիտ ու գրիչ, ու այն ասես նոփ-նոր գրչատուփ լինի։ 

Եթե դայակ եք վարձել, թղթի վրա գրեք բոլոր կարևոր ցուցումներն ու անհրաժեշտ տեղեկությունները երեխայի մասին, օրինակ՝ որ ժամին երեխան պետք է սնվի, երբ պետք է քնի, ինչ հեռախոսահամարով դայակը կարող է կապվել Ձեզ հետ հարկ եղած դեպքում և այլն։ Այնուհետև այդ թուղթը նկարների համար նախատեսված շրջանակի մեջ առեք և տեղադրեք այն տան կենտրոնական հատվածում, որպեսզի այն միշտ դայակի աչքի առաջ լինի։

Ձեր հեռախոսահամարով ապարանջան պատրաստեք երեխայի համար։ Ասեք նրան, որ եթե հանկարծ կորչի, անհապաղ զանգահարի Ձեզ։ 

Երեխային լողացրեք մանկական լոգատաշտակի մեջ։ Նախ՝ այդպես ավելի հիգիենիկ կլինի, և բացի այդ՝ փոքրիկ խաղալիքները չեն կորչի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել