«Ինչպես հաղորդում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները՝ Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքները՝ արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը: Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները. Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը: Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խորը դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել