Ներկայացնում ենք հոդվածից մի հատված.

«Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երևանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետև 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատությյան մեջ գտնվող ագատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթևան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա, էլ կնոջ և երկու անչափահաս դոատրերի հետ ապրում են վարձով բնակարանում, որը, ըստ Արմեն Մկրտչյանի՝ մի քարանձավ է՝ լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարևու:

Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղի՜ց պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար, «եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունեմ՝ 1 տարեկան երկու ամսական և չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան. «Դեռ սոված են, բայց մենք սովոր ենք սոված մնալուն, կդիմանանք»,- ասում է նա: Նրա հետ զրույցից էլ պարզ է դառնում, որ սոցիալական խնդիրնեը հիմնականում «առռղջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 17 տարեկան պատանի Արմեն Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին լսելիս ցանկացել է կամավոր զինվորագրվել, հայրենիքը պաշտպանել, մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, սակայն նաև իր ջանքերով ամրագրված հաղթանակից հետո նրան մնացել են պատերազմի հետևանքով առաջացած առողջական խնդիրները և անօթևանի ճակատագիրը. «Պատերազմի ժամանակ Ֆիզուլիում 15 օր խրամատում մնացինք, անձրև էր գալիս, ջրերի, խոնավության մեջ էինք, եթե դուրս գաինք, սնայպերը կկրակեր: Երիկամներիցս մեկը այդ ժամանակ դադարեց աշխատել,- պատմում է նա և ավելացնում,- հունվարի 14-ին էլ՝ Ֆիզուլիի գրավման ժամանակ, թշնամին կրակեց ձեռքիս, ձեռքս չի աշխատում, գնդակը մինչև հիմա էլ ձեռքիս մեջ է»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել