«Ազատամարտիկների դաշինքը» երեկ տարածած հայտարարությամբ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն լուրը, ըստ որի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նախորդ օրը հարձակման են ենթարկվել:

Նախորդ լուրը հրապարակելիս «Ժողովուրդ»-ի համար անհայտ էր, թե ովքեր եւ ինչու են հարձակվել ազատամարտիկների վրա եւ ծեծի ենթարկել:

Սակայն «Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությամբ՝ կատարվածի համար սլաքն ուղղվում է դեպի իշխանությունների կողմը: Եթե իսկապես հարձակվողներն իշխանական շրջանակներից են եւ ինչ-որ պաշտոնյայի կամ կառույցի ղեկավարի հրահանգն են կատարել, ապա պիտի արձանագրենք, որ նման հրահանգ տվողը, մեղմ ասած, անմեղսունակ է, եթե կարծում է, որ նման մեթոդներով այսօրվա Հայաստանում հնարավոր է խնդիր լուծել եւ ծեծելով կարելի է մարդկանց ստիպել, որ իրենց հայացքներից հրաժարվեն: Բացի այդ՝ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի»,– գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել