Asekose.am–ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ 20-ամյա երևանաբնակ գրաֆիկ-դիզայներ Ռուբեն Բաղդասարյանն աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի «ON THE RUN» շրջագայության համար երկու շապիկներ էր հեղինակել և դրանք ուղարկել երգչուհու պաշտոնական էջին: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ դիզայները նշել էր, որ իր նամակին հաջորդել էր Բեյոնսեի թիմի անդամների պատասխանը, որում ասվում էր, որ նրանք հավանել են Ռուբենի աշխատանքները և առաջարկում են համագործակցություն:
Եթե նախկինում Ռուբենը դժվարանում էր պատասխանել, թե երբ է սկսվելու իր և Բեյոնսեի երկու շապիկների արդյունքում առաջացած համագործակցությունը, ապա այսօր արդեն ամեն ինչ պարզ է. հունվարին նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ:
«Այս ընթացքում շատ փոփոխություններ են եղել: Արդեն պատրաստել եմ բոլոր այն աշխատանքները, որոնք տեղադրել եմ իմ միկրոբլոգում և դրանք Բեյոնսեի թիմի անդամների, նրա գլխավոր դիզայների, տնօրենի կողմից վերջնական հավանության են արժանացել: Տվյալ դեպքում ներկայացրել եմ գրաֆիկական աշխատանքներ, օրինակ` ինչպիսին կարող են լինել Բեյոնսեի նոր շրջագայության պաստառները, այսինքն` նոր միտք, որը 0-ից իրականացրել եմ: Վերջերս էլ կապվել եմ Բեյոնսեի ոճաբանի հետ, հրավեր եմ ստացել և հունվարին արդեն կմեկնեմ ԱՄՆ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



